https://armeniasputnik.am/20220729/shutvov-kmeknarken-lachini-mijancqi-ajlyntranqajin-tshanaparhi-karucman-ashkhatanqnery-45943072.html
Շուտով կմեկնարկեն Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները
Շուտով կմեկնարկեն Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները
ՏԿԵ նախարարությունը պատասխանել է ԶԼՄ–ների հարցումներին։ 29.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-29T12:35+0400
2022-07-29T12:35+0400
2022-07-29T12:35+0400
լաչինի միջանցք
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հհ կառավարություն
ճանապարհ
շինարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1332/34/13323477_0:157:1498:1000_1920x0_80_0_0_895ffc7ed1e07e8798ab0b42652adc9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022 թվականի օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցումներին։Նշենք, որ սա լինելու է այլընտրանքային ճանապարհ Լաչինի միջանցք կոչվող հատվածի համար։Հիշեցնենք` հունիսի 27–ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել. փփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1332/34/13323477_130:0:1463:1000_1920x0_80_0_0_9df136de1add9a62cc0a19a39ba276e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հհ կառավարություն, ճանապարհ, շինարարություն
լաչինի միջանցք, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հհ կառավարություն, ճանապարհ, շինարարություն
Շուտով կմեկնարկեն Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները
ՏԿԵ նախարարությունը պատասխանել է ԶԼՄ–ների հարցումներին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022 թվականի օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցումներին։
Նշենք, որ սա լինելու է այլընտրանքային ճանապարհ Լաչինի միջանցք կոչվող հատվածի համար։
Հիշեցնենք`
հունիսի 27–ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել. փփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: