Թուրքիայում ազգությամբ հայ աուտիզմով հիվանդ տղայի են ծեծել

© Sputnik / Armine AlexanyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայազգի պատգամավոր Փայլանը գրել է, որ ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարվել է ատելության ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Ուսքյուդարում 5 հոգի հարձակվել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
«Երիտասարդ Առլենի վրա, որը կշռում է ընդամենը 45 կգ, հարձակվել են մեկ շաբաթ առաջ։ Հանցագործներին գտնելու աշխատանքներ չեն տարվում։ Ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է ատելության ֆոնին։ Առլենին ծեծել են, քանի որ ինքը հա՞յ է»,– գրել է Փայլանը։
Լրահոս
0