00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշնանը ՌԴ-ից ՀՀ «քարտային» զբոսաշրջիկների բում է սպասվում. տուրօպերատորների կանխատեսումը

© Sputnik / Andranik GhazaryanԶբոսշրջիկներ. արխիվային լուսանկար
Զբոսշրջիկներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2022
Բաժանորդագրվել
OneTwoTrip ճանապարհորդությունների ծառայության տվյալներով՝ Հայաստանն օգոստոսին ռուսաստանցիների հանգստի ամենատարածված ուղղությունների եռյակում է։ Եվ ոչ միայն հարուստ բնության և համեղ խոհանոցի պատճառով։ Զբոսաշրջիկներին գրավում են, այսպես կոչված, «քարտային տուրերը»։
Սերգեյ Լեսկով, Sputnik

Կրեդիտային քարտերով տուրերը գնալով ավելի տարածված են դառնում

Սկզբում՝ պատվաստման նպատակով, հետո՝ վերականգնողական (COVID-19-ից հետո), այժմ էլ` քարտային տուրեր։ Վերջին տարիների ընթացքում ռուսական տուրիստական գործակալությունների գնացուցակում «հանգստի» համար նոր ուղղություններ են հայտնվել։ Visa և Mastercard բանկային քարտերով ճանապարհորդությունը, թերևս, ամենաթարմ տուրիստական առաջարկն է:
«Հարսնացուն հյուսիսից». հայ զբոսաշրջիկների սրտերը գրաված թունիսցի զբոսավարի պատմությունը
Նման տուրերի վաճառքները սկսվել են այս տարվա մարտ ամսին, այն բանից հետո, երբ միջազգային վճարային համակարգերը հեռացան Ռուսաստանից։ Ռուսական «Վեդի Գրուպ»-ում, որն առաջիններից էր, որ առաջարկել էր զբոսաշրջիկներին այս ծառայությունը, ասել են, որ նման ուղևորությունները ռեկորդներ չեն սահմանում, բայց որոշակի պահանջարկ են վայելում։
«Մեր ընկերությունն այսօր հաշիվ բացելու համար ուղևորություններ է առաջարկում Ուզբեկստան, Հայաստան, Սերբիա։ Բայց, օրինակ, Բելգրադ այժմ դժվար է հասնել։ Նախ` տոմսերը թանկ են, ու նույնիսկ Մոսկվայում դրանք դժվար է գնել, երկրորդը՝ Սերբիայում քարտի ձևակերպման ընթացակարգը տևում է առնվազն մեկ շաբաթ, ավելի շատ փաստաթղթեր են պահանջվում, քան առաջին երկու երկրներում»,- ասում են «ՎԵԴԻ Գրուպ»-ի մենեջերները։

Հայաստան և Ուզբեկստան գնալն ավելի շահավետ է

Հիմնական ուղղությունները, որոնք ռուսաստանցիները նախընտրում են քարտային ուղևորությունների համար, ձևավորվել են գրեթե անմիջապես։ Բացարձակ առաջատարներն են Հայաստանն ու Ուզբեկստանը։ Փորձագետները պարզաբանումեն՝ էժան է, հուսալի և արագ։
Երկու երկրներում էլ անհրաժեշտ կլինեն միայն արտասահմանյան անձնագրերի պատճենները, իսկ Հայաստանում՝ վերջին տարվա եկամուտների մասին լրացուցիչ տեղեկանք։ Բացի այդ, Երևանի բանկում կարելի է հաշիվ բացել առնվազն հինգ օր անց, իսկ Տաշքենդում՝ երկու օր:

«Քարտային» զբոսաշրջիկներն ավելի շատ կլինեն

Տուրինդուստրիայի ռուսական միության տեղեկատվության համաձայն՝ այսօր մեկ շաբաթվա ընթացքում միջին հաշվով տուրօպերատորները ստանում են 100-ից 150 քարտային տուրերի հայտ:
Հատկանշական է, որ OneTwoTrip-ի առցանց ճանապարհորդական ծառայության տվյալներով՝ և՛ Հայաստանը, և՛ Ուզբեկստանը ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղությունների եռյակում են հայտնվել օգոստոսի համար նախատեսված տուրերով: Համացանցում որոնման մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 9,8% ու 9,5%։
5 երկիր ու 4 ուղղություն. որ երկրներից ու ինչի համար են Հայաստան գալիս զբոսաշրջիկները
Վարկանիշը գլխավորել է Թուրքիան՝ 20,3% արդյունքով, իսկ տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 2,6%։
Տուրինդուստրիայի ռուսական միության մասնագետները կանխատեսում են, որ «քարտային տուրերի» նկատմամբ հետաքրքրության ամենամեծ աճը կլինի աշնանը: Փորձագետների կարծիքով՝ սա եղանակային պայմանների տեսանկյունից ուղևորության համար առավել բարենպաստ ժամանակն է։
Լրահոս
0