00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիա Սակրա»․ ֆրանսահայ ռեժիսորն ուզում է աշխարհին պատմել Հայաստանի և Արցախի մասին

© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Բաժանորդագրվել
Ֆիլմի հեղինակները լիահույս են, որ սփյուռքահայ համայնքները, դեսպանություններն ակտիվություն կցուցաբերեն ֆիլմի ցուցադրությունը նաև իրենց երկրներում կազմակերպելու համար, չէ՞ որ այն հային և օտարին պատմում է Հայաստանի և Արցախի մասին։
Մարիաննա Փայտյան. Sputnik Արմենիա
Շուտով Փարիզում և եվրոպական մի շարք քաղաքներում կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը։ Սա լիամետրաժ՝ 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է, որի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլտվությամբ։
Ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և դրանց պատմությունը, ներկայացվում է նաև Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունը։
© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը նշեց, որ Արցախում նկարահանված եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերն այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
Նկարահանումներն արվել են պատերազմից առաջ՝ 2019 թվականին, փաստորեն, նաև այս առումով կադրերը բացառիկ են, միգուցե նաև վերջին վավերացումներն են։
© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
«Մենք նկարահանումներ են արել Ծիծեռնավանքում, Դադիվանքում, Տիգրանակերտում, Տող գյուղում, նկարահանել ենք Հադրութի շրջանի մի քանի բերդեր, Քարվաճառը։ Այժմ, փաստորեն, մեր այս տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ես ի սկզբանե ֆիլմի սցենարը գրելիս հատուկ շեշտադրել եմ, որ դրանք մաքուր հայկական տարածքներ և կոթողներ են, պատերազմից հետո սցենարական և մոնտաժային ոչ մի փոփոխության չեմ արել։ Այս ֆիլմը դիտելուց հետո օտարերկրացին վստահաբար դահլիճից կհեռանա՝ իր հիշողության մեջ պահելով, որ այդ բոլոր եկեղեցիները և քաղաքները հայերինն են և պարզապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով օկուպացված են»,- մեզ հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը։
© Photo : provided by Nare TadevosyanՖիլմի ռեժիսոր Նարեկ Ոսկանյանը
Режиссер фильма Armenia Terra Sacra Нарек Восканян - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Ֆիլմի ռեժիսոր Նարեկ Ոսկանյանը
Ֆիլմի նպատակն է համայն աշխարհի հայությանը, նաև օտարազգի հանդիսատեսին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, ցույց տալ Հայաստանի գրավչությունը՝ դրանով նաև նպաստել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Ֆիլմի հետկադրային տեքստը կարդում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ Բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն: Պրոդյուսերի խոսքով՝ այսօր, երբ Ադրբեջանը զբաղված է հայկական հուշարձանների, մշակույթի յուրացմամբ, եվրոպացի հեղինակավոր մասնագետի խոսքն առավել ծանրակշիռ ու կարևոր վկայություն է դառնում այդ հուշարձանների հայկականության մասին։
© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
«Աշխարհին հայտնի է մեր հայկական վանքերի, եկեղեցիների կառուցման ինքնատիպ լինելը, սակայն դրա հետ մեկտեղ շատ գաղտնիքներ և խորհուրդներ կան, որոնց մասին ինքներս էլ տեղյակ չենք։ Ֆիլմն այս առումով էլ բացառիկ բացահայտումներ է անում, քանի որ անդրադառնում է հայկական եկեղեցիների կառուցման գաղտնիքներին՝ յուրաքանչյուր սյան, եկեղեցու կառուցման դիրքին, անգամ լույսի թափանցման ուղղությունը դեպի եկեղեցի մեզ մոտ խորհրդանշական կերպով է արված։ Այդ մասին է խոսում նաև աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն»,- ասում է Նարեկ Ոսկանյանը։
© Photo : provided by Nare Tadevosyan / Naregatsi Art InstituteՖիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը
Продюсер фильма Armenia Terra Sacra Наре Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը
Պրոդյուսերն ընդգծում է՝ թեպետ ֆիլմը փաստավավերագրական է, բայց ռեժիսորն առանձնահատուկ կարևորություն է տվել նաև կադրի գեղագիտությանը։
«Լինելով մասնագիտությամբ նաև լուսանկարիչ և նկարիչ՝ Նարեկը կադրային, լույսի և ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին իսկապես մոգականություն է հաղորդել»,- նշում է Նարե Թադևոսյանը։
© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Ֆիլմը դեռևս ֆրանսերենով է, առաջիկայում այն կթարգմանվի նաև հայերեն։ Նշենք, որ սա ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Հայաստանի գանձերը», ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ կինոթատրոններում, հայկական ընկերակցություններում, ինչպես նաև Կանադայում։ Հեղինակները հույս ունեն, որ «Արմենիա Սակրա» ֆիլմը կգերազանցի առաջինի հաջողությանը։
© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Հավելենք, որ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանն արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վարշավայում, այնուհետև տեղափոխվել Ֆրանսիա, ուսանել է Փարիզի հեղինակավոր Գեղեցիկ արվեստների բարձրագույն համալսարանում՝ լուսանկարչության բաժնում։ Դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ․անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։
© Photo : provided by Nare TadevosyanԿադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Կադր «Արմենիա Սակրա» ֆիլմից
Լրահոս
0