Իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախում է տեղի ունեցել

© Sputnik / Саид Закерия / Անցնել ֆոտոբանկԱնցակետ Քաբուլում
Անցակետ Քաբուլում - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Անցակետ Քաբուլում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սահմանային միջադեպի, նաև հնարավոր զոհերի մասին մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման ուժերի միջև սահմանային զինված բախումներ են սկսվել։ Տեղեկությունը հայտնում է Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն։ Նրա խոսքը մեջբերել է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ մարտն ընթանում է Գիլմենդի շրջանի սահմանին։
Առայժմ իրանական կողմը չի հայտնում հնարավոր զոհերի մասին։ Միջադեպի պատճառների մասին ոչինչ չի ասվում։
Լրահոս
0