Պուտինը մոտորանավով անցել է նավերի շքերթի առջևով. տեսանյութ

© Sputnik / Алексей Никольский / Անցնել ֆոտոբանկՎլադիմիր Պուտինը` ռազմածովային շքերթին
Վլադիմիր Պուտինը` ռազմածովային շքերթին - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Վլադիմիր Պուտինը` ռազմածովային շքերթին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի գլխավոր ռազմածովային շքերթին և հանդես կգա հանդիսավոր ելույթով:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրոնշտադտի ռեյդի ընթացքում մոտորանավով անցել է մարտական նավերի շքերթի առջևով, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Նա ողջունել է անձնակազմերին «Ռապտոր» նավից:
«Շնորհավորում եմ ձեզ ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ»,- նավաստիներին է դիմել ՌԴ նախագահը: Ծովայինները պատասխանել են նրան եռակի «Ուռա՜»-ով։
Նախագահին ուղեկցում էին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԾՆ գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը և Արևմտյան ռազմական շրջանի զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կոչետկովը։
Ավելի ուշ երկրի ղեկավարը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի գլխավոր ռազմածովային շքերթին և հանդես կգա հանդիսավոր ելույթով: Բացի այդ, նա հրամանագրեր կստորագրի Ծովային դոկտրինի և ՌԾՆ կանոնադրության հաստատման մասին։
Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի օրը նշվում է ամեն տարի հուլիսի վերջին կիրակի օրը։ Այս տարի Ռուսաստանի Ռազմածովային նավատորմը նշում է իր 326-ամյակը։ Բացի այդ, այս տարի նավատորմի կազմում ներառվել է «Բելգորոդ» ատոմային սուզանավը, որը «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչուների առաջին փորձնական կրողը կդառնա։

Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, Պուտինը «Ռապտոր» մոտորանավով, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի,ՌԾՆ գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովի և Արևմտյան ռազմական շրջանի զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կոչետկովի ուղեկցությամբ կանցնի մարտական նավերի շարքի առջևով` Ֆիննական ծոցի ավազանում և Կրոնշտադտի ռեյդի ընթացքում։

Ավելի վաղ ՌԴ ՌԾՆ գլխավոր հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կասատոնովը լրագրողներին հայտնել էր, որ այս անգամ շքերթին կմասնակցեն 47 նավ և 42 օդանավ: Իսկ Կրոնշտադտի ռեյդի ժամանակ զորահանդեսին կմասնակցեն «Սեվերոդվինսկ», «Մագադան» և «Վեպր» սուզանավերը: Նորամուծությունների թվում են կանանց անձնակազմն ու մեծ թվով առագաստանավերը։
Իսկ շքերթը կավարտվի Սենատի հրապարակի առափնյա հատվածով զորահանդեսային հաշվարկների հանդիսավոր անցումով:
Լրահոս
0