00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոսովոյում հետաձգել են սերբական համարներով մուտք գործելու արգելքը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՈւժայինները Սերբիայում
Ուժայինները Սերբիայում - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Ուժայինները Սերբիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերբիայի նախագահի խոսքով՝ Բելգրադն ամեն ինչ կանի Կոսովոյում լարվածության թուլացման համար:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը: Այս որոշումը, որը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ին, լարվածություն էր առաջացրել երկրամասում։
Վուչիչին արգելել են Յասենովաց մուտք գործել. Սերբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիային
«Կոսովոյի Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտում է Կոսովոյի հյուսիսում մայրուղիների այսօրվա շրջափակումն ու տեղի զինված մարդկանց կրակոցները ոստիկանության ուղղությամբ... Վարչապետ (Ալբին) Կուրտին նախագահ (Վյոսա) Օսմանիի և փոխվարչապետի հետ ... հանդիպումներ են ունեցել ամերիկյան և եվրոպական միջազգային ներկայացուցիչների հետ: Կոսովոյի կառավարությունը պարտավորվել է հետաձգել 2022 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելիք որոշումը... մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ բարիկադները կվերացվեն, ու կվերականգնվի տեղաշարժի ազատությունը Կոսովոյի հյուսիսում»,- նշված է Կոսովոյի «կառավարության» հաղորդագրության մեջ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ լարվածության թուլացում է ակնկալում Կոսովոյում, ու Բելգրադը, նրա խոսքով, հնարավոր ամեն ինչ կանի դրա համար:
Վուչիչն այս գիշերն այցելել է գլխավոր շտաբ, որտեղ Կոսովոյում սրման ֆոնին հանդիպել է Սերբիայի բանակի հրամանատարության հետ:

«Մենք աշխատում ենք թուլացնել լարվածությունը, անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք և ինչպես կարող ենք, դա մեզ համար ամենակարևորն է։ Որքան էլ դժվար լինի, չենք հանձնվի,և Սերբիան կհաղթի»,- ասել է Վուչիչը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն է սկսելու տարածաշրջանի հյուսիսում և արգելափակելու է այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։
Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել։
Լրահոս
0