00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրեժխնդրության հարց է․ Մասիս Աբրահամյանը՝ իրեն հայրենիք չթողնելու մասին

© Photo : provided by Masis AbrahamyanՄասիս Աբրահամյան
Մասիս Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Մասիս Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԻՊ-ի գրասենյակից հանդիպել են Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի ատենապետին, խոստացել հանդիպում ապահովել փաստաբանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Դաշնակցականներն օրինապաշտ մարդիկ են, և եթե օրենքը պարտադրում է՝ թողնել երկիրն ու հեռանալ, ապա այդպես են անելու, բայց դա չի նշանակում, թե այս գործողություններն անպատասխան են մնալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ նրա մուտքը Հայաստան ևս արգելված է։
«Ես հատկապես ասելիք ունեմ ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանին, այլ նրան սատարող և նրա համար աշխատող մատնիչներին, որոնք ցանկ են կազմում և ուղարկում են, և այդ գործողություններն անպայման կստանան իրենց արժանի պատասխանը»,- շեշտեց Մասիս Աբրահամյանը։
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն դատապարտում է երիտասարդի մուտքը ՀՀ արգելելը
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայան է հասել այսօր առավոտյան ժամը 5-ի մոտակայքում։ Մինչ այս պահը գտնվում է օդանավակայանի տրանզիտային գոտում։ Ասում է՝ այս իրավիճակում միակ մխիթարությունն այն է, որ օդանավակայանի պատուհանից թեկուզ աղոտ, բայց Մասիս սարն է տեսնում։ Նրա խոսքով՝ իր հետ հանդիպել են աշխատակիցներ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ծանոթացել իրավիճակին և խոստացել, որ կապահովեն հանդիպում փաստաբանի հետ։ Աբրահամյանն ընդգծեց՝ պատրաստվում է փաստաբանի օգնությամբ բողոք ներկայացնել կատարվածի վերաբերյալ։
Նշենք, որ ժամեր առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ առաջարկ է ստացել ստանձնելու Մասիս Աբրահամյանի իրավունքների պաշտպանությունը և համաձայնել է։
Աբրահամյանը հավելեց՝ մինչ այս պահն օդանավակայանում որևէ աշխատակից իրեն պատշաճ բացատրություն չի ներկայացրել, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել հայրենիք։

«Առավոտից արդեն բազմիցս հարցրել եմ մի քանի անգամ, աղաչել եմ, պաղատել եմ․ խնդրել եմ՝ ինձ տվեք մի թուղթ, որտեղ գրված կլինի, թե ինձ ինչու չեք թողնում երկիր մուտք գործել՝ հանցագո՞րծ եմ, վտա՞նգ եմ ներկայացնում երկրի անվտանգության համար։Աշխատակիցները պատասխանել են, որ լիազորված չեն պատասխանելու, ասել են՝ դիմեք պետական մարմիններին, որոնք այս որոշումը կայացրել են»,- նշում է Մասիս Աբրահամյանը։

Թեպետ այդպես էլ ոչ ոք չի պարզաբանել որոշման պատճառը, բայց Աբրահամյանն ասում է՝ դժվար չէ գուշակել։ Ասում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ժամանակ իրենք իրենց ցույցերով հստակ ուղերձ հղեցին․ «Համաձայն չեն նրա պարտվողական և քստմնելի քաղաքականության հետ»։
«Մեր այդ ցույցերը, ամենայն հավանականությամբ, դուր չեկան պարոն վարչապետին, և սա ուղղակի վրեժխնդրության հարց է»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հատուկ «վերաբերմունք» կա՞ Աբրահամյանների ընտանիքի հանդեպ (երեկ արգելվել է Մասիս Աբրահամյանի դստեր՝ Սյունեի մուտքը հայրենիք), Մասիս Աբրահամյանը նշեց՝ չի կարծում, թե այդպես է։ Հատուկ վերաբերմունքը ոչ թե ընտանիքի, այլ ազգային գործիչների հանդեպ է, այնպես է ստացվել, որ իրենց ընտանիքի անդամներն ակտիվ գործիչներ են, դրա համար էլ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում»։
«Բարեբախտաբար, Հայաստան թույլ տվեցին մուտք գործել տիկնոջս և կրտսեր դստերս․ նրանք հիմա վայելում են Հայաստանի օդն ու ջուրը»։
Մասիս Աբրահամյանը Հայ դատի հարցերով ակտիվորեն զբաղվող արդեն երկրորդ գործիչն է, որի մուտքը Հայաստան արգելվել է։ Շաբաթներ առաջ նույն ճակատագրին արժանացավ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Փափազյանի փաստն արդեն սահմռկեցուցիչ էր՝ հային զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից, սա մեծագույն հանցանք է․ նման բան անում են հիմնականում թուրքերն ու ադրբեջանցիները, մենք հիմնականում այնտեղ ենք սև ցուցակում, եթե դա տեղի է ունենում այստեղ, սա նշանակում է, որ սա այլևս ոչ թե Հայաստանն է, այլ աստիճանաբար դառնում է թուրքական վիլայեթ»,- եզրափակեց Մասիս Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Մասիս Աբրահամյանը Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի հայրն է, որին նույնպես թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։
Սյունեն հուլիսի 31-ին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու հայտնել, որ առանց որևէ բացատրության իրեն 12 ժամ պահել են օդանավակայանում, ինչից հետո տեղեկացրել են, որ չի կարող Հայաստան մուտք գործել, քանի որ անցանկալի անձ է ու պետք է վերադառնա Նիդեռլանդներ։
Շաբաթներ առաջ էլ արգելվել է ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Նա հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պատրաստվում է պայքարել Հայաստան վերադառնալու համար։
Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել են, որ Փափազյանի մուտքի արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցելն ու այդ ցույցը կազմակերպելն է:
Լրահոս
0