Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել

© Sputnik / Валерий МельниковՊաշտպանության բանակի զինծառայողը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում
Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, հայտնում են Ստեփանակերտի իշխանությունները։
«Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ–ն հուլիսի 29–ին հայտնել էր, որ Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ։
Լրահոս
0