Բլինկենն ասել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հերթական միջուկային փորձարկմանը

© Sputnik / Павел Бедняков / Անցնել ֆոտոբանկԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ եթե Սեուլը որոշի ԿԺԴՀ-ին «կանխարգելիչ հարված» հասցնել, այդ երկրի և՛ կառավարությունը, և՛ բանակը կոչնչացվեն։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է նոր միջուկային փորձարկման, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մինչ մենք այստեղ հանդիպում ենք ձեզ հետ, Փհենյանը պատրաստվում է իրականացնել իր յոթերորդ միջուկային փորձարկումը»,- ասել է Բլինկենը ՄԱԿ-ում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման համաժողովում։
Հունիսի վերջին Հարավային Կորեայի միացյալ շտաբի ղեկավարությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն գրեթե ավարտել է միջուկային փորձարկման ենթակառուցվածքի նախապատրաստումը, սակայն փորձարկման իրականացման մոտավոր ժամկետ չէր նշել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական պատերազմում զինադադարի տարեդարձի տոնակատարության ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ ԿԺԴՀ-ն ցանկացած պահի լիովին պատրաստ է արագ և ճշգրիտ մոբիլիզացնելու իր «միջուկային զսպման ուժերը», և եթե Սեուլը որոշի ԿԺԴՀ-ին «կանխարգելիչ հարված» հասցնել, այդ երկրի և՛ կառավարությունը, և՛ բանակը կոչնչացվեն։
Լրահոս
0