https://armeniasputnik.am/20220801/hetapndum-ev-tshtp-meghrium-kalanavorel-en-tmramijoci-aporini-shrjanarutjamb-zbaghvvogh-3-andzi-46068757.html
Հետապնդում և ՃՏՊ. Մեղրիում կալանավորել են թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի
Հետապնդում և ՃՏՊ. Մեղրիում կալանավորել են թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի
«ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T15:35+0400
2022-08-01T15:35+0400
2022-08-01T15:35+0400
թմրամիջոցներ
թմրանյութ
վաճառք
մեղրի
ոստիկան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/01/35938011_0:84:1600:984_1920x0_80_0_0_eef98717afb56c79ef01e8998a77dd8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 3 անձի է կալանավորել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել այն մասին, որ Մեղրի քաղաքում մի խումբ անձինք իրացման նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց են ձեռք բերել և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով շարժվում են դեպի Երևան։ Ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել. 40-ամյա տղամարդ է կալանավորվել2022 թվականի հուլիսի 29-ին` ժամը 04։30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել են դադարեցնել ընթացքը, ինչին վերջինս չի ենթարկվել։«Անձը փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը, բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին։ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորը ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին»,– ասված է հաղորդագրությունում:Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։Նախաքննությունը շարունակվում է:
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/01/35938011_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce17169dd198773daf5660e5c70195cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թմրամիջոցներ, թմրանյութ, վաճառք, մեղրի, ոստիկան
թմրամիջոցներ, թմրանյութ, վաճառք, մեղրի, ոստիկան
Հետապնդում և ՃՏՊ. Մեղրիում կալանավորել են թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի
«ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 3 անձի է կալանավորել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել այն մասին, որ Մեղրի քաղաքում մի խումբ անձինք իրացման նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց են ձեռք բերել և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով շարժվում են դեպի Երևան։
2022 թվականի հուլիսի 29-ին` ժամը 04։30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել են դադարեցնել ընթացքը, ինչին վերջինս չի ենթարկվել։
«Անձը փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը, բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին։ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորը ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել: Վերը նշված 3 անձինք ձերբակալվել են:
Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։
Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: