Հայաստանյան 3 շախմատիստ լավագույն 100-յակում է. ՖԻԴԵ–ն հրապարակել է դասակարգման աղյուսակը

© Photo : Armenian Chess FederationԳաբրիել Սարգսյան
Գաբրիել Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 6-րդն է:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է օգոստոսի դասակարգման աղյուսակը։
Նշվում է, որ նոր աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնի շարքում են. Գաբրիել Սարգսյանը 40-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 82-րդ, իսկ Շանթ Սարգսյանը 90-րդ հորիզոնականում է։
Աղյուսակում առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է: Հայազգի Լևոն Արոնյանն էլ, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 6-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 30-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 74-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 95-րդ:
Լրահոս
0