00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հրազդանի կիրճը տուրիզմի տեսանկյունից շատ մեծ ներուժ ունի. զբոսաշրջային ընկերության տնօրեն

Հրազդանի կիրճը տուրիզմի տեսանկյունից շատ մեծ պոտենցիալ ունի և գրավիչ է զբոսաշրջիկների համար
Բաժանորդագրվել
Զբոսաշրջության փորձագետ, «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի նախագծին, որով Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ կտրվի։
Հատկապես տուրիզմի առումով Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու նախագիծը բավականին հետաքրքիր է և ողջունելի, որովհետև կիրճն այդ տեսանկյունից շատ մեծ պոտենցիալ ունի և գրավիչ է զբոսաշրջիկների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` խոսելով քաղաքապետարանի նոր նախագծի մասին։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ որոշվել է նախագիծ մշակել, որի համաձայն` Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ։ Քաղաքապետարանը կարծում է, որ Հրազդանի կիրճը ոչ միայն հանգստի գոտի, այլև զբոսաշրջային կենտրոն կարող է դառնալ։
Գևորգյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներն իրականացրին ֆլեշմոբ և բարեկարգեցին ու մաքրեցին Հրազդանի կիրճի որոշակի հատված, մինչդեռ տվյալ տարածքը բարեկարգելու և բարվոք վիճակում պահելու գործառույթը պետք է մերը լինի։
«Հրազդանի կիրճն ամբողջությամբ կարող է լինել բազմաբովանդակ միջոցառումների անցկացման վայր և ամռան շոգ օրերին կարելի է հետաքրքիր պորոդուկտներով լցնել այդ տարածքը։ Եթե քաղաքապետարանը որոշել է այդ հատվածին տալ բնապահպանական կարգավիճակ, նշանակում է, որ այն կդառնա հատուկ պահպանման գոտի։ Մենք կարող ենք գեղեցիկ կիրճն ու գետն օգտագործել որպես դիտարժան վայր»,– ասաց զբոսաշրջության փորձագետը։
Անդրադառնալով Հրազդանի կիրճում գործող հանրային սննդի օբյեկտների ճակատագրին և այն հարցին, որ կիրճի որոշ հատվածներ արդեն իսկ սեփականաշնորհված են, Գևորգյանն ընդգծեց, որ եթե այդ տարածքներն ունեն որոշակի իրավական կարգավիճակ, ապա պետք է սեփականատերերի վրա դնել պարտավորություն, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող հատվածներում իրականացնեն մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
«Որտեղ արդեն կան շենք–շինություններ, պետք է այդ տարածքներին առնչվող պայմանագրերի ժամկետների ավարտից հետո դրանց տալ հանրային գոտու կարգավիճակ, իսկ այն հատվածներում, որոնք տրվել են սեփականության իրավունքով, պետք է սեփականատերերից պահանջել, որ ավելի գեղեցկացնեն, բարեկարգվեն և մաքուր պահվեն, որովհետև շատ դեպքերում հանրային սննդի օբյեկտներում կեղտոտ ու ոչ ցանկալի պատկեր է, գարշահոտությունն էլ ուղղակի շատերին վանում է այդ տեղանքից։ Շատ կարևոր է, որ բոլորս սրտացավություն ցուցաբերենք Հրազդանի կիրճի նկատմամբ»,– մանրամասնեց Գևորգյանը։
Նրա կարծիքով`վերոհիշյալ հատվածում կարելի է իրականացնել երեք տեսակի զբոսաշրջություն` էքստրեմալ, բնապահպանական և զվարճանքի։ Այս պահին էլ կան օբյեկտներ, որտեղ կարելի է զարգացնել վերջին բաղադրիչը և ստեղծել խաղային հագեցած ակտիվ հանգստյան գոտի։ Հրազդան գետը թույլ է տալիս զբաղվել նաև ռաֆտինգային տուրիզմով, իսկ կիրճն ամբողջությամբ կարող է օգտագործվել նաև էկոտուրիզմը զարգացնելու համար, երբ բնության գրկում կառուցվեն գեղեցիկ կահավորված հարմարավետ տաղավարներ, որտեղ մարդիկ կանցկացնեն հաճելի ժամանակ։
Մոտ 550 հա տարածք ընդգրկող Հրազդանի կիրճը Երևանի կարևոր բնական ռեսուրսներից է: Մեծ մասն այսօր անբարեկարգ և լքված վիճակում է, իսկ որոշ հատվածներ սեփականաշնորհված են: 90-ականներից սկսված անկանոն կառուցապատումը փոխել է հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:
Լրահոս
0