Հռոմի պապը պետական այցով կմեկնի Ղազախստան

© Sputnik / Asatur YesayantsՀռոմի պապ
Հռոմի պապ - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Հռոմի պապ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղազախստանում քահանայապետը կմասնակցի համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պետական այցով Ղազախստան կմեկնի: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Ղազախստան կայցելի սեպտեմբերի 13-15-ը», - ասված է հաղորդագրությունում։
«Կարո՞ղ ենք հանդիպել»․ Մադոննայի անսպասելի առաջարկը Հռոմի պապին
Այցի շրջանակում քահանայապետը հանդիպումներ կունենա Ղազախստանի բարձրագույն ղեկավարության հետ, կմասնակցի համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարին:
Հռոմի պապն ասել է` ինչու չի ուզում ծնկի վիրահատություն անել
Լրահոս
0