00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կպել ենք պատին՝ նահանջի տեղ չունենք․ Տիգրան Ներսիսյան

© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Ներսիսյան
Տիգրան Ներսիսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Տիգրան Ներսիսյան
Բաժանորդագրվել
Ճանաչված դերասան Տիգրան Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է դերասանի մասնագիտության անտեսանելի կողմերի, «փառասիրության» երևույթի և այսօրվա հանդիսատեսի ակնկալիքների մասին։ Արվեստագետը անդրադարձել է Բերթոլդ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման մեջ իր կողմից մարմնավորած բռնակալի կերպարին, որն այսօր էլ նախատիպեր ունի։ Նրա բնորոշմամբ, այսօր մարդկությունը շեղվել է աստվածայինից, գեղեցիկից, բարուց։ Ներսիսյանը մտահոգություն է հայտնել աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանի ճակատագրի, սոցիալական ցանցերում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ռոմեո, Թեհլերյան, Կալիգուլա, Հ․Թումանյան, Ռասկոլնիկով, Արշակ թագավոր, Անդրանիկ, Ռիչարդ Երրորդ, Պեպո․․․ Սա Տիգրան Ներսիսյանի կերտած կերպարների համեստ և համառոտ ցանկն է։ Բերթոլդ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման մեջ Արթուր Ուի-ֆաշիստի կերպարը դերասանը չի համարում ո՛չ անսպասելի, ո՛չ էլ գագաթնակետ։ «Արվեստագետի կյանքը պետք է միշտ շարժման մեջ լինի։ Ով չգիտի իմ անցած ուղին, նրանց համար անսպասելի է, բայց մյուսների համար զարմանալի չէ։ Դերասանին պետք է ընկալել ամբողջական գունապնակի մեջ», - ասում է Ներսիսյանն ու մեկնաբանում մարմնավորած կերպարը։

Մարդկության չարիքների պատճառը

«Արթուր Ուիի նախատիպը Հիտլերն է և նրա շրջապատը։ Մեկ պատմական անձի միջոցով Բրեխտը այնպիսի խորությամբ է բացել համամարդկային երևույթները, որ հերոսը դուրս է գալիս նեղ շրջանակներից, հուզում շատերին և գալիս հասնում մեր օրերին»։
Դերասանը համոզված է, որ հեղինակին հաջողվել է բացահայտել բռնապետի ֆենոմենը. Ինչպե՞ս է այն ծնվում, ինչպե՞ս ենք մենք թույլ տալիս, որ նման «հերոսներ» լինեն մեր կյանքում, մեծագույն չարիքներ կատարեն, և ինչո՞ւ է մարդկությունը գնում նրանց ետևից։ Խորապես զգալով կերպարն ու նրա ժամանակաշրջանը՝ Ներսիսյանը վերը նշված չարիքների պատճառը տեսնում է Աստվածայինից՝ բարուց, գեղեցիկից, հավերժականից մարդ-արարածի շեղման մեջ։
«Ցավոք, պատմությունը կրկնվում է, և մարդկությունը դասեր չի քաղում։ Մենք այսօր էլ տեսնում ենք մարդկանց, բռնապետների, նրանց իշխանատենչության հրեշային մոլուցքը․․․ Աշխարհի գույները չեն փոխվում, այլ խտանում են, ինչը, Աստված չանի, կարող է բերել պայթյունի»։

Քաղաքացին ու քաղաքականը

Հարցին՝ արդյոք ունենալով վերլուծելու ունակություններ և բավարար գիտելիքներ, արվեստագետը պետք է մնա դիտորդի դերում, Ներսիսյանը հիշեցնում է, որ մարդը, նախ և առաջ աշխարհի քաղաքացին է, հետո՝ իր երկրի։ Իսկ արվեստագետը նույն քաղաքացին է, ինչպես և քաղաքագետը, պաշտոնյան․․․
«Երբ արվեստագետը արտահայտում է կարծիք՝ երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, ասում են՝ ինչո՞ւ ես քաղաքականությամբ զբաղվում։ Դա ամենաանհեթեթ բանն է, որ ես լսել եմ», - տարակուսում է դերասանը։
«Երբ Շոն Փենը կամ Ռոբերտ Դե Նիրոն ասում են, որ ամաչում եմ, որ իրենց երկրի նախագահը Դոնալդ Թրամփն է, դա չի նշանակում, որ նրանք թողել են իրենց արվեստն ու զբաղվում են քաղաքականությամբ», - ասում է արվեստագետն ու շարունակում օրինակներ բերել։
«Ռոնալդ Ռեյգանը պրոֆեսիոնալ դերասան էր, փայլուն դերեր էր խաղացել։ Նա թողեց իր գործունեությունը, լրջորեն զբաղվեց քաղաքականությամբ և դարձավ նախագահ»։
Բայց դերասանը տեսնում է նաև արվեստագետների տեսակ, ովքեր ասում են՝ թողեք ինձ հանգիստ, ես արարում եմ։ Եվ նույնիսկ չնկատեն, որ թուրքերը մտել և քայլում են իրենց փողոցով։ «Նրան ասում են՝ լսեք, իմ սիրելի արվեստագետ, քաղաքացի, իմ հանճար, թուրքերը ձեր դուռն են թակում, իսկ նա ասում է ՝ թողեք, թողեք, ես արարում եմ։ Սա էլ իր տեղն ունի, բայց ես այդտեղ չկամ», - վստահեցնում է Ներսիսյանը։

«․․․ցին» մեր տունը քանդեց

Այսօրվա չարիքներից մեկը դերասանը համարում է նաև հայերին լավ ու վատի բաժանելը։ «Մեր տունը քանդեց այդ՝ արցախցի, լեննականցի, հայաստանցի... այդ «ցի»-ն։ Իհարկե, բոլորը չեն կարող լինել Մոնթե, Անդրանիկ, Նժդեհ, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան»։
Նա բեկումնային օր է համարում Արամ Մանուկյանի կողմից անկախության հռչակագրի ընթերցման (1990 թվականի օգոստոսի 23-ին) մյուս օրը, երբ առավոտյան հայոց ազգը արթնացավ արժեքների խախտմամբ, և դա չկանխվեց։ 30 տարի արժեզրկում է գնացել և իրապես հեղինակությունների խոսքը լսելի չէ. կարևոր չէ՝ դու ով ես, կարևոր է, թե ինչ ես ասում: Ներսիսյանի խոսքով, արժեհամակարգի ջնջումը սկսվեց հերոսներին թերագնահատումից, ասելով՝ այսինչը այնքան էլ հերոս չէ։ Մի բան, որ շատ ազգեր երբեք թույլ չեն տա ասել, քանի որ գիտեն, որ դա վնաս է իրենց արժեհամակարգին։

Արթո՛ւն կացեք

Մեր իրականության խեղաթյուրումներից մեկն էլ դերասանը համարում է անհիմն լավատեսությունը։
«Դատարկ տեղեր կան, որոնք լցված են ստով, կեղծիքով, դավաճանությամբ, գարշահոտությամբ, բայց մենք առաջ ենք գնում։ Կարևոր չէ՝ մենք հաղթել ենք, թե պարտվել, բոլոր դեպքերում մենք հաղթել ենք։ Այդպես չէ։ Սա նշանակում է, երբ ես բեմ եմ դուրս գալիս և «պոկլոնի» ժամանակ մարդիկ ինձ ծափ չեն տալիս, հեռանում են դահլիճից ու ասում՝ ոչինչ, ես գիտեմ, որ ստեղծել եմ մեծագույն արժեք», - պատկերավոր օրինակ է բերում արվեստագետն ու մեջբերում Բերթոլդ Բրեխտին․ «Մեզ պետք է քո միտքն արթնացած, ո՛չ թե քնած, ո՛չ թե մեռած»։
«Մենք պետք է արթուն ու զգոն լինենք բոլոր իրավիճակներում, մենք չենք կարող մեզ թույլ տալ հանգիստ լինելու շռայլությունը, մենք այդ իրավիճակում չենք ո՛չ աշխարհագրական, ո՛չ քաղաքական․․․ Մենք քիչ ենք, ունեցած կորուստները՝ բազմաթիվ, իրավունք ու տեղ չունենք նոր կորուստների։ Կպել ենք պատին, նահանջելու տեղ չկա։ Մենք մի ճանապարհ ունենք՝ առաջ գնալու», - ահազանգում է Ներսիսյանը։
Նրան աներևակայելի ցավ ու զայրույթ է պատճառում միտքն այն մասին, որ ինչ-որ մեկն իր հայրենիքում կարող է կասկածի տակ դնել Ցեղասպանության հարցն ու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը թողնել-չթողնելու անհրաժեշտությունը։

Անհարմար հարցեր, կամ «բեմը բուժում է»

Շատ երևույթներ՝ հազալը, փռշտալն ու վատ զգալը բեմում դերասանից պահանջում են մասնագիտական լուծումներ։ Ներսիսյանը խոստովանում է, որ իր հետ, ինչպես և այլ դերասանների հետ, նման դեպքեր պատահել են։ Իհարկե, օգնության են հասնում մասնագիտական հմտությունները՝ վարժությունների տեսքով։ Բայց և եղել են եթե այնպիսի վիճակներ, երբ բեմում մնալը անհնար է դառնում։
«Լսած կլինեք՝ «բեմը բուժում է», և դա խոսքեր չեն։ Օրինակ, ես 39 աստիճան ջերմությամբ ներկայացում եմ խաղացել։ Իսկ Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» պիեսում իմ հերոս Վաղինակը բոբիկ է։ Բեմում անհաջող շարժումից ոտքիս մատը դիպավ ինչ-որ տեղի, ու անտանելի ցավ... Աշխարհը մթնեց, բան չէի տեսնում, իսկ 3 վայրկյան հետո պետք է շարունակեի խաղալ։ Երբ սարսափելի ցավը ոչնչացնում է, բեմը այն վայրն է, որտեղ բազմաթիվ համակարգեր գումարվում և դառնում են այն, ինչ տեսնում է հանդիսատեսը։ Կամքի ուժ է պետք ունենալ», - ամփոփում է դերասանը։

Փառասիրությո՞ւն, թե՞ ․․․

Երբ խլացուցիչ ծափերի տակ գալիս եք խոնարհվելու, մտածո՞ւմ է արդյոք՝ ո՞ւմն է փառքը. հարցը մեր զրուցակցին անակնկալի բերեց, բայց և վայրկյաններ մտածելուց հետո Տիգրան Ներսիսյանն ասաց․ «Դա ակնթարթներ են, որ անցնում են։ Եթե իմ հանդիսատեսը չլիներ, այս 40 և ավելի տարիների ընթացքում, որքան էլ դա զարմանալի է, եղել է մի քանի առիթ, երբ ցանկացել եմ թողնել իմ գործը։ Թատրոնի խոհանոցը շատ դաժան է․ եղել են ոչ արդար վերաբերմունք, հիասթափություններ․․․ Ինձ այդ քայլից հետ է պահել միայն հանդիսատեսը։ Երբ գալիս եմ «պոկլոնի», տարածում եմ ձեռքերս։ Դա նշանակում է՝ ես գրկում եմ հանդիսատեսին, որովհետև բոլորին սիրում եմ, որովհետև իրենք են ինձ ուժ տալիս շարունակելու ապրել»։
Լրահոս
0