https://armeniasputnik.am/20220801/kvosvovvojum-hetadzgel-en-serbakan-hamarnervov-mutq-gvortselu-argelqy-46041503.html
Կոսովոյում հետաձգել են սերբական համարներով մուտք գործելու արգելքը
Կոսովոյում հետաձգել են սերբական համարներով մուտք գործելու արգելքը
Սերբիայի նախագահի խոսքով՝ Բելգրադն ամեն ինչ կանի Կոսովոյում լարվածության թուլացման համար: 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T10:03+0400
2022-08-01T10:03+0400
2022-08-01T10:23+0400
սերբիա
կոսովո
ալեքսանդր վուչիչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1455/63/14556316_0:224:2847:1825_1920x0_80_0_0_0c4beef1336b10f37cda6d8abfbda92f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը: Այս որոշումը, որը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ին, լարվածություն էր առաջացրել երկրամասում։ Վուչիչին արգելել են Յասենովաց մուտք գործել. Սերբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիային«Կոսովոյի Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտում է Կոսովոյի հյուսիսում մայրուղիների այսօրվա շրջափակումն ու տեղի զինված մարդկանց կրակոցները ոստիկանության ուղղությամբ... Վարչապետ (Ալբին) Կուրտին նախագահ (Վյոսա) Օսմանիի և փոխվարչապետի հետ ... հանդիպումներ են ունեցել ամերիկյան և եվրոպական միջազգային ներկայացուցիչների հետ: Կոսովոյի կառավարությունը պարտավորվել է հետաձգել 2022 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելիք որոշումը... մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ բարիկադները կվերացվեն, ու կվերականգնվի տեղաշարժի ազատությունը Կոսովոյի հյուսիսում»,- նշված է Կոսովոյի «կառավարության» հաղորդագրության մեջ:Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ լարվածության թուլացում է ակնկալում Կոսովոյում, ու Բելգրադը, նրա խոսքով, հնարավոր ամեն ինչ կանի դրա համար:Վուչիչն այս գիշերն այցելել է գլխավոր շտաբ, որտեղ Կոսովոյում սրման ֆոնին հանդիպել է Սերբիայի բանակի հրամանատարության հետ:Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն է սկսելու տարածաշրջանի հյուսիսում և արգելափակելու է այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել։
սերբիա
կոսովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1455/63/14556316_58:0:2789:2048_1920x0_80_0_0_0ef442af37b717b75269cb7cb8c34b96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերբիա, կոսովո, ալեքսանդր վուչիչ
սերբիա, կոսովո, ալեքսանդր վուչիչ
Կոսովոյում հետաձգել են սերբական համարներով մուտք գործելու արգելքը
10:03 01.08.2022 (Թարմացված է: 10:23 01.08.2022) Սերբիայի նախագահի խոսքով՝ Բելգրադն ամեն ինչ կանի Կոսովոյում լարվածության թուլացման համար:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը: Այս որոշումը, որը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ին, լարվածություն էր առաջացրել երկրամասում։
«Կոսովոյի Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտում է Կոսովոյի հյուսիսում մայրուղիների այսօրվա շրջափակումն ու տեղի զինված մարդկանց կրակոցները ոստիկանության ուղղությամբ... Վարչապետ (Ալբին) Կուրտին նախագահ (Վյոսա) Օսմանիի և փոխվարչապետի հետ ... հանդիպումներ են ունեցել ամերիկյան և եվրոպական միջազգային ներկայացուցիչների հետ: Կոսովոյի կառավարությունը պարտավորվել է հետաձգել 2022 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելիք որոշումը... մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ բարիկադները կվերացվեն, ու կվերականգնվի տեղաշարժի ազատությունը Կոսովոյի հյուսիսում»,- նշված է Կոսովոյի «կառավարության» հաղորդագրության մեջ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ լարվածության թուլացում է ակնկալում Կոսովոյում, ու Բելգրադը, նրա խոսքով, հնարավոր ամեն ինչ կանի դրա համար:
Վուչիչն այս գիշերն այցելել է գլխավոր շտաբ, որտեղ Կոսովոյում սրման ֆոնին հանդիպել է Սերբիայի բանակի հրամանատարության հետ:
«Մենք աշխատում ենք թուլացնել լարվածությունը, անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք և ինչպես կարող ենք, դա մեզ համար ամենակարևորն է։ Որքան էլ դժվար լինի, չենք հանձնվի,և Սերբիան կհաղթի»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
հուլիսի 31-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն է սկսելու տարածաշրջանի հյուսիսում և արգելափակելու է այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։
Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել։