00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասիս Աբրահամյանը դեռևս «Զվարթնոցում» է. Ռուբեն Մելիքյանին թույլ չեն տվել տեսակցել նրան

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Ռուբեն Մելիքյան
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանն ընդգծել է, որ կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանը դեռևս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում է։ Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մասիս Աբրահամյանին արգելել են մուտք գործել Հայաստան։ Ռուբեն Մելիքյանին առաջարկել են ստանձնել նրա իրավունքների պաշտպանությունը, իրավապաշտպանը համաձայնել է։
«ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Հիմա եկել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։
Նա ընդգծել է, որ կոպտորեն խախտվում է Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը։
Վրեժխնդրության հարց է․ Մասիս Աբրահամյանը՝ իրեն հայրենիք չթողնելու մասին
Հիշեցնենք՝ Մասիս Աբրահամյանը Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի հայրն է, որին նույնպես թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։
Սյունեն հուլիսի 31-ին տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու հայտնել, որ առանց որևէ բացատրության իրեն 12 ժամ պահել են օդանավակայանում, ինչից հետո տեղեկացրել են, որ չի կարող Հայաստան մուտք գործել, քանի որ անցանկալի անձ է ու պետք է վերադառնա Նիդեռլանդներ։
Շաբաթներ առաջ էլ արգելվել էր ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Նա հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ պատրաստվում է պայքարել Հայաստան վերադառնալու համար։
Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր մուտքի արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցելն ու այդ ցույցը կազմակերպելն է:
Լրահոս
0