Աֆրիկայում մարդկանց փրկելու համար ԱՀԿ-ն կոչ է անում $ 123,7 մլն ֆինանսավորում տրամադրել

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկԱՀԿ–ի շենքը Ժնևում
ԱՀԿ–ի շենքը Ժնևում - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
ԱՀԿ–ի շենքը Ժնևում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱՀԿ-ն արդեն իր պահուստային ֆոնդից 16,5 մլն դոլար է հատկացրել արտակարգ իրավիճակների համար, սակայն դա բավարար չէ:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Աֆրիկյան եղջյուր թերակղզում պարենի և առողջապահության ոլորտում ճգնաժամին արձագանքելու համար ԱՀԿ-ն կոչ է անում դոնորներին 123,7 մլն դոլար հատկացնել: Տեղեկությունը հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով օգնական Իբրահիմ Սոսե Ֆալը:

«Կյանքեր փրկելու մեր անհետաձգելի աշխատանքը կատարելու համար ԱՀԿ-ն այսօր կոչ է անում 123,7 մլն դոլարի ֆինանսավորում հատկացնել։ Այդ գումարը կծածկի ծախսերը մինչև 2022 թվականի դեկտեմբերը»,- ասել է նա Ժնևում ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Ֆալն ավելացրել է, որ հաշվի առնելով կրիտիկական իրավիճակը, ԱՀԿ-ն արդեն 16,5 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել արտակարգ իրավիճակների համար իր պահուստային ֆոնդից, սակայն դա բավարար չէ:
Աֆրիկյան եղջյուր թերակղզում ավելի քան 80 մլն մարդ բախվում է պարենամթերքի աննախադեպ պակասի հետ, իսկ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են: Նա ընդգծել է, որ եթե ոչինչ չարվի այդ տարածաշրջանում թերսնման դեմ պայքարելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան։
Լրահոս
0