00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան լենդ-լիզ Թայվանի համար. քանդե՞լ ամբողջ աշխարհը

© AP Photo / Taiwan Ministry of DefenseՉինական կործանիչ НОАК J-16
Չինական կործանիչ НОАК J-16 - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Չինական կործանիչ НОАК J-16
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն հայտարարում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը իր հավատարմության մասին և միաժամանակ զինում է կղզու բնակիչներին, հաշվի առնելով ռուսական հատուկ գործողության ընթացքում Կիևի ռեժիմին մատակարարումների փորձը։ Այս ամենի մասին` Sputnik–ի վերլուծաբանի հոդվածում։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան ամերիկյան «հեգեմոնիայի» թատերականացված համակարգում ավելի մոտ է Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային սնկերին, քան պատասխանատու պետական դիվանագիտությանը և բարդ միջազգային (տարածքային) խնդիրների խաղաղ լուծմանը:
Ամերիկյան պատվիրակության հատուկ օդանավը` վեց անդամներով, Նենսի Փելոսիի գլխավորությամբ, Թայվան կղզում վայրէջք է կատարել օգոստոսի 2-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 18։00-ին։ Այս այցի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը պայմանավորված է Վաշինգտոն–Պեկին–Թայպեյ եռանկյունում աճող ռազմաքաղաքական լարվածությամբ և Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության զարգացման պրոյեկտմամբ։
Թայվանի նահանգը ՉԺՀ-ի օրինական և անքակտելի մասն է, կղզու «պետականությունը» ներկայացված չէ ՄԱԿ-ում, ճանաչվել է աշխարհի 15 երկրների կողմից, և Միացյալ Նահանգները դրանց թվում չէ։ ԱՄՆ պետկառույցի` նշանակությամբ երրորդ պաշտոնյա Նենսի Փելոսիի այսօրվա այցը Չինաստանի ինքնիշխան տարածք նույնքան սադրիչ է թվում, որքան Թայպեյի համար ամերիկյան լենդ-լիզի նախագիծը կամ մայիսի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը` Չինաստանի ներխուժման դեպքում Թայվանը պաշտպանելու ԱՄՆ բանակի պատրաստակամության մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Փելոսիի թռիչքի միակ նպատակը կղզին «հրկիզելն» է։
Վաշինգտոնը խելագարի նման ձգտում է Երրորդ համաշխարհային պատերազմի, իսկ սկզբի համար փորձում է «ուկրաինացնել» Թայվանը և դիվիդենտներ ստանալ Պեկինի և Թայպեյի զինված հակամարտության մեջ պրոքսի–մասնակցությունից։
ԱՄՆ–ն հայտարարում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը իր հավատարմության մասին և միաժամանակ զինում է կղզու բնակիչներին, հաշվի առնելով ռուսական հատուկ գործողության ընթացքում Կիևի ռեժիմին մատակարարումների փորձը։ Վաշինգտոնը Թայվանին F-16 կործանիչներ է խոստանում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հականավային հրթիռներ և ռազմական հետախուզության տվյալներ։
Չինաստանի հետ փոխգործակցության նման ձևը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Սակայն Վաշինգտոնը Թայվանում Պեկինի հետ (կամ Ուկրաինայում` Մոսկվայի հետ) առճակատումը դիտարկում է որպես «ավտորիտարիզմի» դեմ «ժողովրդավարության» պայքարի «հենման կետ» ՝ «հեգեմոնի» նախկին դերում ինքնահաստատվելու համար։ Հանուն «Մեծ նպատակի»` Փելոսիի հետ միասին, ամբողջ աշխարհը քանդվելու ուղարկելն ափսոս չէ։

Չինաստանի նախազգուշացումները

Պեկինը պահպանում է լավագույնի հույսը, բայց պատրաստվում է վատթարագույնին։ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը Թայվան կղզու հետ «վերամիավորումը» իր կառավարման անկյունաքարն է դարձրել, և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է. «Ով կրակի հետ է խաղում, կրակից էլ կզոհվի»։ Սա սադրանքներին ուժով պատասխանելու ուղղակի սպառնալիք է։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասիական շրջայցի ֆոնին Թայվանի մոտակայում ԱՄՆ ՌԾՈւ–ի զգալի խմբավորում է ձևավորվել` մի քանի ավիակիր, ուղեկցման տասնյակ նավեր, հարյուրավոր ինքնաթիռներ, այդ թվում` F-35B Lightning II–ը։ Պատահական չէ, որ ՉԺՀ ԱԳՆ–ն ընդգծել էր, որ ԱՄՆ–ն անցել է թույլատրելիի սահմանները, անջատողականներն ու նրանց աջակցողները կզրկվեն Թայվանի անկախության անգամ նվազագույն հնարավորություններից։
Ռուսաստանի «տրոյական ձին» համաշխարհային օվկիանոսում է. «Լոշարիկի» գաղտնիքները
Երկու չինական ավիակիր ծով է դուրս եկել, «զորավարժությունների» համար 5 օրով փակ է Հարավչինական ծովի շրջանը։ Չինաստանի ազգային–ազատագրական բանակն (ՉԱԱԲ) ավելացրել է ուժերը երկրի հարավ–արևելքում, Լունտյան ավիաբազայում` Թայվանի ափից 125 կմ հեռու, շարժիչներն են տաքացնում J-11 և J-16 կործանիչները, ինչպես նաև Ռուսաստանից ձեռք բերված Սու–27–երը։ Ափին ցամաքային բազավորման հականավային համալիրներ են ծավալվել` DF-17 գերձայնային «ավիակիր սպանող» հրթիռներով։ Թայվանի մոտակա Ֆուցզյան գավառի ափերին (մոտ 130 կմ հեռավորության վրա) մեծ քանակությամբ ՉԱԱԲ–ի զինծառայողներ և տեխնիկա է կենտրոնացած։
Ավելի վաղ Չինաստանի զինված ուժերը մի շարք մանևրներ էին անցկացրել Թայվանի մերձակա ծովային ջրատարածքում՝ որպես «լուրջ նախազգուշացում»:
Հարավչինական ծովում չինական ինքնաթիռները մշակել են ամերիկյան Theodore Roosevelt ավիակրի վրա հիպերձայնային հրթիռներով մինչև 1500 կիլոմետր հեռահարությամբ հարվածները։
Երկու միլիոնանոց ՉԱԱԲ–ը, նավերի թվով աշխարհում առաջին ՌԾՈւ–ն ու երրորդը` ՌՕՈւ ինքնաթիռների թվով, անհամեմատելի է Թայպեյի ուժերի հետ։ Կղզու զորքը բաղկացած է մոտ 300 հազար մարդուց, որոնք վարժեցված և զինված են Պենտագոնի ստանդարտներով։
Թայվանում ՉԺՀ-ի մայրցամաքային բանակին կարող են դիմավորել 480 ամերիկյան տանկ, 2000 զրահափոխադրիչ, 600 ՀԻԿ և 1400 քարշակվող հրանոթ, 69 АН-64Е «Ապաչ» և АН-1W «Կոբրա» հարվածային ուղղաթիռ,175 բազմաթիրախային ուղղաթիռ,, «Փետրիոտ» ԶՀՀ–ն և այլ համալիրներ, այդ թվում՝ «Սթինգեր» համալիր։ Կան նաև ամերիկյան F-16 Fighting Falcon կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր և սեփական արտադրության հականավային հրթիռներ:
Թայպեյի ցամաքային ուժերը բաղկացած են 35 բրիգադից, որոնցից 25–ը` հետևակային, հինգը` տանկային, երեքը` մեքենայացված: ՌՕՈւ–ում ծառայում է 90 հազար, ռազմածովային ուժերում՝ 32,5 հազար մարդ։ Բացի այդ, Թայվան կղզու մոտ օդային տարածքն այսօր պարեկում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախույզ-ինքնաթիռները (հիշում ենք Ուկրաինան): Պեկինի և Թայպեյի (Վաշինգտոնի լենդ-լիզով) ռազմական հակամարտության իրավիճակում հավանական է ՉԱԱԲ–ի կողմից մի քանի ամիս տևողությամբ հատուկ գործողությունը (բարդ լոգիստիկա, Թայվանի նեղուցը ամենանեղ տեղում 130 կմ է): ԱՄՆ–ի ուղեկցող պատժամիջոցներն ու ՉԺՀ-ի տնտեսության արգելակումը երաշխավորված են։ Ընտրությունը դյուրին չէ։
Ամերիկյան կողմը կարծում է, որ Փելոսիի այցի ընթացքում «ավելի շատ աղմուկ կլինի, քան ցասում», ՉԺՀ–ի հռետորաբանությունը «ստանդարտ ուղեվարձ» է, վտանգավոր արձագանք չի խոստանում։
Լենդ-լիզ Ուկրաինայի համար. ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը Եվրոպայում
Եվ այնուամենայնից Փելոսիի այցը ոչ ստանդարտ տեսք ունի, ռազմական հատուկ գործողություն է հիշեցնում և անգամ ակնհայտ վրեժ «հեգեմոնի» կողմից` Ռուսաստանի հետ Չինաստանի ռազմավարական դաշնակցության համար։
Ավելի վաղ ամերիկյան պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը «հետքերն էր խառնում» քարտեզի վրա, և օգոստոսի 2-ի առավոտյան վայրէջք կատարեց Մալայզիայում (հեռավորությունը Թայվանից` 3000 կմ)։ Այստեղ էլ ժամանեց ԱՄՆ–ի երկրորդ կառավարական ինքնաթիռը` Փելոսիին Թայվան ուղեկցելու կամ հատուկ օդանավը փոխարինելու համար։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարեց, որ ամերիկյան զորքերը կապահովեն անվտանգությունն ու աջակցությունը, որոնք կարող են պետք լինել խոսնակին ուղևորության ընթացքում, այսինքն` նաև ՉԺՀ–ի տարածքում (հիշում ենք 2001 թվականին չինական Հայնան կղզու երկնքում խոցված ամերիկյան հետախույզ ինքնաթիռը)։
Նենսի Փելոսիի օգոստոսի 2-ի սադրիչ այցը Թայվան, «վերապահումերը` ըստ Բայդենի» և Թայպեյի անջատողականների համար լենդ լիզի նախագիծը ՉԺՀ–ի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի ակտի բաղկացուցիչներն են, Երրորդ համաշխարհային պատերազմի շեմը, դա հասկանալի է նույնիսկ ամերիկացիների համար:
Պենտագոնի եվրոպացի դաշնակիցները նույնպես մտահոգված են Չինաստանի հավանական կոշտ պատասխանի, ԱՄՆ-ի ուշադրությունը Թայվանի վրա շեղվելու, Ուկրաինան դեպի համաշխարհային իրադարձությունների եզր հետ մղելու պատճառով։ Ճոճվում են պատմության կշեռքները։
Եվ ամենավատն այն է, որ հնացած ամերիկյան ագրեսիան ոչ թե ԱՄՆ–ի շատ տարեց ղեկավարների զգացմունքային արձագանքն է Չինաստանից (կամ Ռուսաստանից) ինչ-որ «վիրավորանքների», այլ հստակ գծված պետական ուղղություն է դեպի անդունդ։ Այսպես, պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը Թայպեյում բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լիովին հրաժարվեն «մեկ Չինաստանի» քաղաքականությունից, հստակեցնեն Թայվանի հետ հարաբերությունները անվտանգության ոլորտում։ «Մեկ Չինաստանի քաղաքականությունը 50 տարեկան է դառնում, և ես կարծում եմ, որ այն սպառել է իրեն»։
Ակնհայտ է, որ Վաշինգտոնում պետական պատասխանատվությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է ամերիկյան անպատժելիությունը։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին։
Լրահոս
0