00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսնու զոհվելուց հետո ծածուկ կերակրում էր գերուն. 116 բժիշկների մասին՝ մեկ գրքում

© Sputnik / Aram NersesyanՌուզաննա Բագրատունյան
Ռուզաննա Բագրատունյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Ռուզաննա Բագրատունյան
Բաժանորդագրվել
Առաջին արցախյան պատերազմ մեկնած հայ բժիշկների մասին գիրք է լույս տեսել։ Գրքում բժիշկները պատմում են պատերազմի բարդությունների, ադրբեջանցի գերիների և մեր զինվորների մասին։
Վերևում Աստվածն է, ներքևում` բժիշկը. սա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր զինվորների կարգախոսն է եղել։ Լույս է տեսել «Նրանց ժամանակը» գիրքը՝ 1991-1994 թթ. արցախյան պատերազմում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները։ Գրքի ստեղծման գաղափարն ու մտահղացումը «Կինոաշխարհի» խմբագիր Ռուզաննա Բագրատունյանինն է։ Ժողովածուն նվիրվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին։
«Պատերազմի մասին լսելը, պատմելը, գրի առնելը շատ ծանր է, քանի որ քո միջով ես անցկացնում յուրաքանչյուր պատմություն։ Սակայն ընկերներիցս մեկը մի դեպք պատմեց, որն էլ առիթ հանդիսացավ, որ սկսեմ հավաքել բժիշկների պատմությունները։ Այս պատմությունը տեղի է ունեցել դեռևս արցախյան շարժման սկզբներին՝ թե ինչպես ադրբեջանցիները գիշերով եկել, խնդրել են, որ հայ բժշկուհուհին ընդունի մի ադրբեջանուհու՝ բարդություններով ծննդաբերությունը։ Բժշկուհին օգնել էր կնոջը, փրկել նրա և փոքրիկի կյանքը։ Ու հենց գիշերով էլ ադրբեջանցիները նրան ապահով հետ են վերադարձրել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բագրատունյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Նրանց ժամանակը» գիրքը
Автор книги Их время Рузанна Багратунян - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
«Նրանց ժամանակը» գիրքը
Ճիշտ է, Բագրատունյանին վերոհիշյալ բժշկուհուն գտնել չի հաջողվել, սակայն նա առաջնագծում, դաշտային հոսպիտալներում աշխատող 116 մասնագետների պատմություններն է մեկտեղել գրքում։ Բագրատունյանն ասում է, որ բժիշկներից ոմանք մահացել են, մի մասը` հեռացել Հայաստանից։ Ամբողջական ցուցակներ, թե ովքեր են աշխատել ռազմաճակատի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում և հիմնական հոսպիտալներում, որևէ տեղ չի եղել։
Նախագծի հեղինակը առաջնորդվել է ռազմական բժիշկ, վիրաբույժ, Ստեփանակաերտի հոսպիտալի նախկին պետ, գնդապետ Սամվել Գևորգյանի տված փոքրիկ ցուցակով։ Գևորգյանի փոխանցած 30 անուններից կազմված ցուցակը հետագայում մեծացել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ 116 բուժաշխատողները հենց նրանք են, ովքեր ցուցաբերել են առաջին օգնությունը, տեսակավորել վիրավորներին և հասցրել Ստեփանակերտ ու Երևան հետագա բուժումը շարունակելու համար (անհրաժեշտության դեպքում)։

«Ռազմական բժշկության ոլորտում անգնահատելի է արցախցի բժիշկ Վալերի Մարությանի ներդրումը։ Նրա շնորհիվ են ստեղծվել առաջին հոսպիտալները, նրա շնորհիվ հենց պատերազմի տարիներին ձևավորվեց ռազմական բժշկությունը, առանց որի անհնար կլիներ ուղղակի կազմակերպել ճշգրիտ բուժօգնություն ռազմի դաշտում և հոսպիտալներում։ Մարությանի և մյուս բժիշկների շնորհիվ արցախյան պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալներում կատարվել է 11 000 վիրահատություն, իսկ 8000 զինվոր վերադարձել է մարտի դաշտ»,- ասում է Բագրատունյանը։

Նա նշում է նաև, որ բուժաշխատողներից շատերը հրաժարվել են հարցազրույց տալ. առհասարակ նրանք իրենց գնահատված չեն զգում։ Ըստ Բագրատունյանի` բուժաշխատողները միշտ ասում էին, թե իրենց ժամանակը դեռ չի եկել, ինչով պայմանավորված էլ ծնվել է գրքի վերնագիրը` «Նրանց ժամանակը»։ Իսկ հարցազրույց տված յուրաքանչյուր բուժաշխատող ամեն մի պատմություն պատմելիս վերապրել է անցածը. Բագրատունյանն ասում է` չի կարող մոռանալ, թե ինչպես էին զրույցի ժամանակ հոսում բուժակ Թաթուլ Շեկյանի արցունքները, որն ասել է, թե իր ձեռքերն արյունոտ են` ընկերներն իր «ձեռքերում են գնացել»։ Ի դեպ, բժիշկները որքան էլ չգնահատված են եղել, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստակամորեն շարունակել են ծառայել։ Այդպես եղավ նաև 2020-ին` նրանք մեկ մարդու նման կանգնեցին վիրավոր զինվորի կողքին։
Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների ներկայացրած պատերազմական պատմություններին, ապա դրանք յուրօրինակ մարդասիրության օրինակներ են։ Բուժքույր Անահիտ Թամրազյանը, որը Կոմանդոսի ստեղծած կանանց ջոկատից էր, արցախյան առաջին պատերազմի օրերին անգամ ամուսնու զոհվելուց հետո շարունակել է մնալ առաջնագծում։ Նա պատմել է, որ ամուսնու զոհվելուց հետո հոսպիտալում մի ադրբեջանցի գերի է եղել։ Երբ մեր վիրավոր զինվորները քնել են, Թամրազյանը բոլորից ծածուկ սկսել է հաց տալ ադրբեջանցուն...
© Sputnik / Aram Nersesyan

Ռուզաննա Բագրատունյան

Ռուզաննա Բագրատունյան - Sputnik Արմենիա
1/4

Ռուզաննա Բագրատունյան

© Sputnik / Aram Nersesyan

Ռուզաննա Բագրատունյան

Ռուզաննա Բագրատունյան - Sputnik Արմենիա
2/4

Ռուզաննա Բագրատունյան

© Sputnik / Aram Nersesyan

Ռուզաննա Բագրատունյանն ու «Նրանց ժամանակը» գիրքը

Ռուզաննա Բագրատունյանն ու «Նրանց ժամանակը» գիրքը - Sputnik Արմենիա
3/4

Ռուզաննա Բագրատունյանն ու «Նրանց ժամանակը» գիրքը

© Sputnik / Aram Nersesyan

Ռուզաննա Բագրատունյան

Ռուզաննա Բագրատունյան - Sputnik Արմենիա
4/4

Ռուզաննա Բագրատունյան

1/4

Ռուզաննա Բագրատունյան

2/4

Ռուզաննա Բագրատունյան

3/4

Ռուզաննա Բագրատունյանն ու «Նրանց ժամանակը» գիրքը

4/4

Ռուզաննա Բագրատունյան

Իսկ Ստեփանակերտի ծննդատան գինեկոլոգ Մանուշակ Սարգսյանը, որը Մոնթեի հետ է շատ մտերիմ եղել, պատմել է, որ հոսպիտալում միաժամանակ ծննդաբերել են հայ և ադրբեջանցի կանայք։ Կյանքն ու մահը խառնվել էին իրար. հայ կնոջ ամուսինը պատերազմում օրեր առաջ զոհվել էր։ Ադրբեջանուհին կախվել էր Մանուշակ Սարգսյանի ձեռքերից, քանի որ վախենում էր, որ կվնասեն երեխային։ Ծնունդն ընդունելուց հետո բժիշկն ադրբեջանուհու երեխային սպիտակ խալաթի մեջ փաթաթել և տվել է մորը։
Սակայն եղել են նաև դաժան դեպքեր` հայ բժիշկներից մեկը բավական բարդ վիրահատություն է կատարել` փրկելով ադրբեջանցի գերուն, որի ոտքը պետք է անդամահատեին։ Սակայն, երբ տղամարդուն սայլակի մեջ նստած փոխանակելիս են եղել մեր տղաների հետ, ադրբեջանական կողմը հասկացել է, որ վիրահատության է ենթարկվել, և տեղում գլխից կրակել են նրան։

«Երբ վիրավորը հասել է հոսպիտալ, արդեն մտածել են, որ նա կապրի և ամենևին էլ կապ չունի` խոսքը հայի՞, թե ադրբեջանցի գերու մասին է։ Երբ դրսում խոսում են մարդասիրությունից, ծանրութեթև անում, ապա սա մարդասիրության վառ օրինակ է։ Իմ նպատակն է, որ գիրքն անգլերեն թարգմանվի, քանի որ կուզեի սա հասներ այն ատյաններին, որոնք մարդասիրական քարոզներ են անում»,- ասում է Բագրատունյանը։

Նրա խոսքով` հայ բուժաշխատողները պատերազմի ողջ ընթացքում արյուն են տվել զինվորներին, կանայք նաև ժինգյալով հաց թխել, կոմպոտ պատրաստել։ Առանձնահատուկ հոգատար են եղել Հայաստանից մեկնած բժիշկների նկատմամբ, իսկ վերջիններիս թվում կան բժիշկներ, որոնք Արցախում են մնացել ընդմիշտ. օրինակ, Գագիկ Ստեփանյանը, որը Մարտունիում է հաստատվել։
Բագրատունյանը նշում է` պատերազմից հետո բոլոր բժիշկներն անխտիր հիվանդություններ են ձեռք բերել` սիրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ...
Նախագծի հեղինակն ամփոփելով նշում է` բժիշկների պատմությունները փաստում են, որ արցախյան առաջին պատերազմում հաղթաթուղթը մեծ սերն է եղել` հայրենիքի, հողի, իրար նկատմամբ։ Եվ հիմա, ըստ նրա, պետք է վերադառնանք սիրելուն և այս ամենից պատվով դուրս գանք։
Լրահոս
0