«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան

© Sputnik / Aram Nersesyan«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ընկերությունը մոտ ապագայում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թեհրան, Մինվոդի, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը հերթական չվերթն է գործարկել դեպի Մոսկվա։ Թռիչքները կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Դոմոդեդովո»՝ շաբաթական 5 անգամ: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։
«Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։ Ավիաընկերությունն օրական երկու անգամ չվերթեր է իրականացնում «Վնուկովո» միջազգային օդանավակայան», - ասաց Անանյանը:
© Sputnik / Aram Nersesyan«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета международного аэропорта Звартноц (2 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
Թռիչքներն իրականացվում են Airbus a319 օդանավերով (ինքնաթիռը նախատեսված է 144 տեղի համար - խմբ.): Անանյանը կարծում է, որ նոր ուղղությունը պահանջված կլինի ինչպես հայաստանցիների, այնպես էլ Ռուսաստանից ժամանած հյուրերի և զբոսաշրջիկների կողմից: Նա վստահ է, որ թռիչքների ավելացումը կխթանի զբոսաշրջային շփումների, բիզնես ուղղությունների զարգացումն ու երկու բարեկամ երկրների մայրաքաղաքներն ավելի մոտ կդարձնի:
Անանյանը նշեց, որ «Դոմոդեդովոն» թույլ է տալիս միանալ աշխարհագրական առումով ավելի հարուստ տարանցիկ ցանցին:
Մոտ ժամանակներս ավիաընկերությունը չի բացառում նաև դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ չվերթերի մեկնարկը: Ներկայումս արդեն թռիչքներ են իրականացվում դեպի Սանկտ Պետերբուրգ և Սոչի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթներն այսօր շատ պահանջված են։
© Sputnik / Aram Nersesyan«FlyOne Armenia» ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը
Председатель правления авиакомпании FlyOne Armenia Арам Ананян в зале вылета международного аэропорта Звартноц (2 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
«FlyOne Armenia» ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը
«FlyOne Armenia»-ի ղեկավարությունը հույս ունի, որ մոտ ժամանակներս կկարողանան թռիչքներ իրականացնել դեպի Իրան, ինչպես նաև կհաջողվի լուծել Թուրքիայի օդային տարածքով Լիբանան թռիչքներ իրականացնելու թույլտվության հարցը:
Թռիչքները Բեյրութ կարող են վերսկսվել արդեն այս տարվա աշնանը։
«Դոմոդեդովո» օդանավակայան չվերթերի իրականացումը կարևորում են նաև ուղևորները: Չվերթի ուղևոր Ռիմա Բուրլակովայի խոսքով՝ «Դոմոդեդովոն» ավելի խոշոր և հարմարավետ օդանավակայան է:
«Ինձ թվում է`«Դոմոդեդովոն» ավելի բարձր կարգի օդանավակայան է», - ասաց նա:
Կինը նշեց, որ հաճախ է թռչում, հատկապես, Հայաստան և ուրախ է լրացուցիչ չվերթների բացման համար:
© Sputnik / Aram NersesyanՌիմա Բուրլակովան
Пассажир рейса Ереван-Москва Рима Бурлакова в зале вылета международного аэропорта Звартноц (2 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Ռիմա Բուրլակովան
«Flyone Armenia»-ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության պարկը կազմված է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Լրահոս
0