00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացիները միանգամայն ճիշտ են՝ խժդժության դեպքում փնտրիր կնոջը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհը հանգիստ շունչ քաշեց, երբ պարզ դարձավ, որ Ամերիկայի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը կարծես թե հրաժարվել է Թայվան այցելելու մտքից։ Թե չէ քաղաքագետներն արդեն ապոկալիպտիկ հեռանկար էին կանխատեսում` փաստելով, որ եթե Արևմուտք-Ռուսաստան շարունակվող առճակատմանն ավելանա Արևմուտք-Չինաստան ոչ պակաս վտանգավոր հակամարտությունը, երրորդ համաշխարհային պատերազմը պարզապես կարող է անխուսափելի դառնալ։​
Ո՞վ է մեղավոր։ Ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման այս հարցի պատասխանը տվել է դեռ 19-դարի կեսերին` առաջին անգամ իր ստեղծագործություններից մեկում օգտագործելով «Cherchez la femme» արտահայտությունը։ Այսինքն` որևէ խժդժություն ես տեսնում՝ փնտրիր կնոջը։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մասին է, որը փաստորեն պետության երրորդ դեմքն է նախագահից և փոխնախագահից հետո։ Սակայն երևի նաև չեք ժխտի՝ իրենց երկրից դուրս շատ քչերն են ճանաչում խորհրդարանների խոսնակներին։ Դուք, օրինակ, կարո՞ղ եք առանց Գուգլից օգտվելու ասել, թե ով է հիմա գլխավորում Մեծ Բրիտանիայի պառլամենտը կամ Գերմանիայի Բունդեսթագը։​
ԱՄՆ-ն Ռուսաստանի մեջ Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պես կիբեռսպառնալիք է տեսնում
Ճիշտ է` հայաստանյան և ամերիկյան խորհրդարանների խոսնակների միջև առնվազն մեկ նմանություն կա՝ երկու երկրներում էլ հանրության առնվազն մի մասը համոզված է, որ նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործում են ի շահ իրենց հարազատների։ Հայաստանում հարցեր են հնչում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ասֆալտի հետ կապված որոշ պետպատվերներ բաժին հասան հենց խոսնակի եղբոր ընկերությանը։ Ամերիկայում, բնականաբար, ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Ուղղակի Նենսի Փելոսիի ամուսինը՝ 81-ամյա Փոլ Փելոսին, զբաղվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի առուվաճառքով։ Եվ քանզի բավական հաջող է զբաղվում, ամերիկյան առաջատար լրատվամիջոցները ենթադրություններ են անում, որ Կոնգրեսի խոսնակը բորսայում հնարավոր փոփոխությունների մասին ներքին տեղեկություններ է փոխանցում ամուսնուն։
Նենսի Փելոսին, իհարկե, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ ես երբեք արժեթղթերի առք ու վաճառքով չեմ զբաղվել և ներքին տեղեկություններ էլ որևէ մեկին չեմ փոխանցել։ Բայց մեկնաբանները հեգնում են՝ բա իզո՞ւր են ասում՝ մարդ ու կին մի մարմին։
​Բայց սա, իհարկե, բոլորովին այլ պատմություն է։ Փաստն այն է, որ Հարավարևելյան Ասիա մեկնելուց առաջ Փելոսին ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է, որ կարող է այցելել նաև Թայվան, ինչը հսկայական աղմուկ է բարձրացրել։ Նախօրեին Չինաստանի առաջնորդը իր ամերիկացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է՝ ով կրակի հետ է խաղում, հենց ինքն էլ այդ կրակից կարող է տուժել։ Չինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անթաքույց սպառնացել են շատ կոշտ միջոցների դիմել, եթե Փելոսին որոշի վայրէջք կատարել Թայվանի մայրաքաղաքում, իսկ Չինաստանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել կղզու մոտակայքում։
Չինաստանի ԱԳՆ-ն մեկ լուսանկարով ցույց է տվել Արևմուտքի կեղծավորությունը
​Այս ամենը միանգամայն հասկանալի է, քանզի Պեկինի դիրքորոշումը հայտնի է՝ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է։ Ճիշտ է` հայտնի փորձագետներից մեկը այսպիսի համեմատություն է անում. «Իտալիայում նկատում են, որ Սիցիլիան իրականում շատ երկար ժամանակ պատկանել է ուրիշներին և շատ քիչ է պատկանել Իտալիային։ Նույնը կարելի է ասել Թայվանի մասին։ Այդ կղզին չի պատկանել Չինաստանին մինչև 17-րդ դարի կեսերը, երբ չինացիները բնակեցրին Թայվանը և քշեցին այնտեղից հոլանդացիներին։ Հետո այն գրավեցին ճապոնացիները, որոնց տիրապետությունը խիստ բարերար էր՝ Չինաստանի ամենահետամնաց նահանգը բարգավաճեց, ենթակառուցվածքներ ստեղծվեցին, իսկ բնակավայրերը դարձան ժամանակակից քաղաքներ։ Բայց Ճապոնիան պարտվեց Երկրորդ աշխարհամարտում, և կղզին անցավ Չինաստանին։
​Համենայնդեպս մինչև 70-ականները ԱՄՆ-ի և մի շարք այլ պետությունների դիրքորոշումն անփոփոխ էր՝ իսկական Չինաստանը հենց Թայվանն է։ Հետզհետե բոլորը գիտակցեցին, թե որքան զավեշտական է հնչում այդ պնդումը՝ եթե իսկական Չինաստանը Թայվանն է, որը տարածքով Հայաստանից գրեթե չի տարբերվում՝ մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր, ապա ինչպե՞ս վարվել ցամաքային Չինաստանի հետ, որի բնակչությունը մեկ միլիարդից ավելի է, տարածքը՝ երրորդն աշխարհում, բայց ամենակարևորը՝ ատոմային ռումբ ունի։ Եվ Վաշինգտոնը որդեգրեց մի դիրքորոշում, որի էությունը սա է՝ այո՛, Թայվանը Չինաստանի մի մասն է, բայց եթե Պեկինը փորձի ուժ կիրառել, ամերիկացիները կմիջամտեն։
​Այսպիսի անորոշության մեջ էլ ապրում են թայվանցիները։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս անորոշությունը նրանց շատ էլ դուր է գալիս։ Սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքներով` թայվանցիների գերակշիռ մասը ո՛չ ուզում է լիովին անկախանալ, ո՛չ էլ միանալ Չինաստանին։ «Այսպես լավ է»,- ասում են կղզու բնակիչները։
ՌԴ կառավարության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
ՌԴ նախարարների կաբինետն ընդլայնել է ոչ բարեկամական երկրների ցանկը
Լրահոս
0