00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գյուղոլորտում կառավարության միջոցներն անարդյունավետ են ծախսվում. Հրաչ Բերբերյան

Բերբերյան. Գյուղատնտեսության ոլորտում կառավարության միջոցները ծախսվում են անարդյունավետորեն
Բաժանորդագրվել
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկման պատճառներին։
Մարդիկ քաջություն ունեցան հայտարարելու, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում, ինչը բնական է, որովհետև գյուղացու անվան տակ վարկերը սուբսիդավորում են բանկերը, պարարտանյութերի ներկրմամբ զբաղվում են պատահական կազմակերպությունները, իսկ կառավարության միջոցները ծախսվում են անարդյունավետորեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
ՀՀ-ի և ՌԴ-ի գյուղատնտեսության ոլորտի ուսանողների համար ԵՏՀ-ն նոր ծրագրեր է իրականացնելու
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5.5 տոկոս անկում։
«Գարնանն ունեցանք երեք անգամ թանկ պարարտանյութ, որը կարող էր լինել անհամամետ էժան, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց։ Մենք աշխատում ենք Իրանի դեսպանատան հետ։ Ամենաբարձր որակի պարարտանյութն այդ երկրից կարելի է ներկրել մեկ պարկը 15 հազար դրամով, սակայն կառավարությունը չաշխատեց։ Վստահեցին Քերոբյանին, նա էլ ձախողեց։ Անհաջողության մատնվեցին նաև պարարտանույթ ներկրելու համար ընտրված պատահական կամ անհայտ ընկերությունները, և եթե ընտրում էին, գոնե պետք է հանձնաժողով լիներ»,– նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։
Բերբերյանի բնութագրմամբ` բանը հասել է նրան, որ գյուղացուն ստիպում են օգտվել ապահովագրական համակարգից, որպեսզի կարողանա բանկից վարկ ստանալ։ Ըստ նրա` թղթաբանական լծակներով «ուղղակի գյուղացու քթերից բերում են», քանի որ պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերը գյուղացու պարագայում ձեռք են բերվում շատ ծանր գնով, քաշքշուկների միջոցով։
«Անցյալ տարվա համեմատ երեք անգամ թանկացել է նաև այդքան անհրաժեշտ դիզվառելիքը, մեկ հեկտար հողատարածքի վարը 25 հազարից դարձել է 45 հազար դրամ, ինչն էլ անխուսափելիորեն պետք է ազդեր աճեցված գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Մյուս կողմից էլ գյուղմթերք արտահանողներին մեծ հարված հասցրեց դրամի արժևորումը»,– ասաց Բերբերյանը։
Նրա տեղեկացմամբ` երեք–չորս տարի միջոցներ են հատկացնում, սակայն դրամաշնորհային գումարները գնում են որոշ մարդկանց գրպանը, իսկ Արարատյան դաշտավայրում ուղղակի վխտում է մորմազգի բույսերի ցեցը, այնինչ եթե գումարները ճիշտ բաշխվեին, մենք այս վիճակում չէինք լինի։ Կառավարությունը, նրա պնդմամբ, աշխատում է ցածր էֆեկտիվությամբ։
Բերբերյանի գնահատմամբ` անկման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ունենք կադրային խնդիր, որը չի լուծվում, մինչդեռ զարգացած երկրներում արհեստավարժ կադրերին մեծ տեղ են հատկացնում։
Նշենք, որ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում գրանցված 5.5 տոկոս անկմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին խոսել էր տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին:
Նրա կարծիքով` անկումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն ավելացել է, ուստի դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունում անկում գրանցված լիներ:
Լրահոս
0