00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունում որոշել են` դաշինքի բոլոր անդամները հրաժարվեն մանդատներից. ԶԼՄ

© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» խմբակցության պատգամավորներ
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ
Բաժանորդագրվել
Թերթի տեղեկություններով` խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:
«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- ասել է թերթի զրուցակիցը:
«Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից, սակայն նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
Օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Այս դիտարկմանը Մանուկյանն այսկերպ է արձագանքել. «Շնորհակալություն գնահատականի համար»:
ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի. Ռուբինյան
Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ հրավիրեց և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հուլիսի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Ընդդիմության` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձևակերպում է. Արծվիկ Մինասյան
Լրահոս
0