https://armeniasputnik.am/20220802/hajtni-e-inch-harcer-kqnnarken-putinn-u-erdvoghany-svochium-kajanaliq-handipman-zhamanak-46112492.html
Հայտնի է` ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում
Հայտնի է` ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում
Օգոստոսի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T15:27+0400
2022-08-02T15:27+0400
2022-08-02T15:50+0400
հացահատիկ
թուրքիա
ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին հանդիպում կանցկացնեն Սոչիում, որի ընթացքում կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված հարցեր: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ուրբաթ Էրդողանի աշխատանքային այցն է լինելու, Սոչիում երկու նախագահների բանակցությունները կկայանան։ Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները երկկողմ փոխգործակցության հարցերով կլինեն։ Խոսքը տնտեսության, տարածաշրջանային խնդիրների քննարկման, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերի մասին է։ Լավ հնարավորություն է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության թեմային անդրադառնալու, ինչպես նաև համաշխարհային հարցերի առնչությամբ կարծիքներ փոխանակելու համար»,–ասել է Պեսկովը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկի առաջին նավի դուրս գալըՀիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան։Հավելենք, որ հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից օգոստոսի 1-ին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հացահատիկ, թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
հացահատիկ, թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
Հայտնի է` ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում
15:27 02.08.2022 (Թարմացված է: 15:50 02.08.2022) Օգոստոսի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին հանդիպում կանցկացնեն Սոչիում, որի ընթացքում կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված հարցեր: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուրբաթ Էրդողանի աշխատանքային այցն է լինելու, Սոչիում երկու նախագահների բանակցությունները կկայանան։ Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները երկկողմ փոխգործակցության հարցերով կլինեն։ Խոսքը տնտեսության, տարածաշրջանային խնդիրների քննարկման, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերի մասին է։ Լավ հնարավորություն է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության թեմային անդրադառնալու, ինչպես նաև համաշխարհային հարցերի առնչությամբ կարծիքներ փոխանակելու համար»,–ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան։
Հավելենք, որ հացահատիկով բեռնված առաջին նավը
դուրս է եկել Օդեսայի նավահանգստից օգոստոսի 1-ին։