https://arm.sputniknews.ru/20220802/rd-zinvvorakannery-hamalir-varzhanqner-en-anckacnum-hajastani-zvoravarzharannerum-46099975.html
ՌԴ զինվորականները համալիր վարժանքներ են անցկացնում Հայաստանի զորավարժարաններում
ՌԴ զինվորականները համալիր վարժանքներ են անցկացնում Հայաստանի զորավարժարաններում
Sputnik Արմենիա
Ռուսական ռազմակայանի զինծառայողների ուշադրության կենտրոնում է հրդեհաշիջման և հուսալի կապի ապահովման հմտությունների մշակումը: 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T12:34+0400
2022-08-02T12:34+0400
2022-09-23T13:31+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
վարժանք
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/1303/66/13036678_0:97:1024:673_1920x0_80_0_0_d8095a4b14e8bef52ac29f953fad6006.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում կառավարման դաշտային կետեր կտեղակայեն ու ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապ կապահովեն:Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մասնագետները սարքավորումների օգնությամբ տեսակապով կապահովեն կառավարման կետերը, կստուգեն նորագույն սերնդի կապի համակարգերի ու սարքավորումների աշխատանքը:ՌԴ ԶՈւ հավաքականը Հայաստան է ժամանել «Խաղաղության մարտիկ» մրցույթին պատրաստվելու համարՄարզումների ծրագրում կներառվի դաշտային կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունն ապահովելու խնդիրների մշակումը։ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ ռազմակայանի հրշեջ հաշվարկների հետ հատուկ վարժանք է անցկացվել Գյումրու ու Երևանի կայազորների տարածքներում:Հրշեջ թիմերը հայտնաբերել են պայմանական հրդեհը, տեղայնացրել կրակի օջախը, կապի ժամանակակից միջոցների օգնությամբ ստուգել ազդարարման համակարգը։Հայաստանում ռուսական ռազմակայանի միավորումում հակահրդեհային անվտանգության մշտական պատրաստության ռեժիմում են գտնվում «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանները, «Էրեբունի» ռազմական օդանավակայանը, ինչպես նաև Գյումրու ու Երևանի զինվորական կայազորներում տեղակայված ավելի քան 20 ռազմական ավաններ և հատուկ օբյեկտներ:Հատուկ վարժանքներին մասնակցում են ռուսական ռազմակայանի ավելի քան 100 զինծառայողներ, ինչպես նաև գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1303/66/13036678_0:0:1024:768_1920x0_80_0_0_997de10579ad1daddbbee2d2ca25e38b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք, հրդեհ
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք, հրդեհ
ՌԴ զինվորականները համալիր վարժանքներ են անցկացնում Հայաստանի զորավարժարաններում
12:34 02.08.2022 (Թարմացված է: 13:31 23.09.2022) Ռուսական ռազմակայանի զինծառայողների ուշադրության կենտրոնում է հրդեհաշիջման և հուսալի կապի ապահովման հմտությունների մշակումը:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում կառավարման դաշտային կետեր կտեղակայեն ու ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապ կապահովեն:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մասնագետները սարքավորումների օգնությամբ տեսակապով կապահովեն կառավարման կետերը, կստուգեն նորագույն սերնդի կապի համակարգերի ու սարքավորումների աշխատանքը:
Մարզումների ծրագրում կներառվի դաշտային կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունն ապահովելու խնդիրների մշակումը։
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ ռազմակայանի հրշեջ հաշվարկների հետ հատուկ վարժանք է անցկացվել Գյումրու ու Երևանի կայազորների տարածքներում:
Հրշեջ թիմերը հայտնաբերել են պայմանական հրդեհը, տեղայնացրել կրակի օջախը, կապի ժամանակակից միջոցների օգնությամբ ստուգել ազդարարման համակարգը։
Հայաստանում ռուսական ռազմակայանի միավորումում հակահրդեհային անվտանգության մշտական պատրաստության ռեժիմում են գտնվում «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանները, «Էրեբունի» ռազմական օդանավակայանը, ինչպես նաև Գյումրու ու Երևանի զինվորական կայազորներում տեղակայված ավելի քան 20 ռազմական ավաններ և հատուկ օբյեկտներ:
Հատուկ վարժանքներին մասնակցում են ռուսական ռազմակայանի ավելի քան 100 զինծառայողներ, ինչպես նաև գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: