https://armeniasputnik.am/20220802/rdn-aktiv-nerdrum-uni-erevani-ev-baqvi-mijev-khaghagh-pajmanagri-patrastman-gvortsum-46114681.html
ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի պատրաստման գործում
ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի պատրաստման գործում
Այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշում են Երևանը և Բաքուն։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T16:01+0400
2022-08-02T16:01+0400
2022-08-02T17:37+0400
մարիա զախարովա
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ պայմանագրի պատրաստման գործում։ Ավելին, հետխորհրդային տարածքում սահմանագծման և սահմանազատման մասով Մոսկվայի իրավասությունը կարող է էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հիշեցրել է, որ այդ շփումները տեղի են ունեցել հուլիսի 22-ին` Բաքվում, և հուլիսի 28-ին` Երևանում։Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանի զատումը Անդրկովկասյան հարևանների միջև երկխոսության առողջացման ուղղությամբ ռուսական միջնորդական ջանքերի կարևոր ուղղությունն է: Այս գործընթացում Մոսկվայի խորհրդատվական դերը գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում բարձր մակարդակի եռակողմ հայտարարությամբ:Զախարովան ընդգծել է, որ մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմանի հանձնաժողով և երկու երկրի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումը։«Մեր կողմից մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին Ռուսաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։Ինչ վերաբերում է հերթական հանդիպմանը, նա նշել է, որ այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները կորոշեն Երևանը և Բաքուն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, ադրբեջան, ռուսաստան
մարիա զախարովա, հայաստան, ադրբեջան, ռուսաստան
ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի պատրաստման գործում
16:01 02.08.2022 (Թարմացված է: 17:37 02.08.2022) Այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշում են Երևանը և Բաքուն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ պայմանագրի պատրաստման գործում։ Ավելին, հետխորհրդային տարածքում սահմանագծման և սահմանազատման մասով Մոսկվայի իրավասությունը կարող է էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կողմերի հետ կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում` շփման եզրեր գտնելու, միմյանց համար ընդունելի հիմնարար սկզբունքներ և խաղաղ պայմանագրի պարամետրեր գտնելու համար»,- ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ այդ շփումները տեղի են ունեցել հուլիսի 22-ին` Բաքվում, և հուլիսի 28-ին` Երևանում։
Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանի զատումը Անդրկովկասյան հարևանների միջև երկխոսության առողջացման ուղղությամբ ռուսական միջնորդական ջանքերի կարևոր ուղղությունն է: Այս գործընթացում Մոսկվայի խորհրդատվական դերը գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում բարձր մակարդակի եռակողմ հայտարարությամբ:
Զախարովան ընդգծել է, որ մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմանի հանձնաժողով և երկու երկրի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումը։
«Մեր կողմից մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին Ռուսաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է հերթական հանդիպմանը, նա նշել է, որ այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները կորոշեն Երևանը և Բաքուն։