00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացիները Խերսոնի մարզում գնդակոծել են խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոբուսը․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Ольга БалашоваՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Միխայիլ Միզինցև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նման գործողությունները ցույց են տալիս ուկրաինական իշխանությունների բացարձակ անտարբերությունը սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ, նշել է ռուս գեներալը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված կազմավորումները Խերսոնի մարզում գնդակոծել են խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոբուսը, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ըստ առկա հավաստի տեղեկությունների՝ Խերսոնի շրջանում ուկրաինական զինված կազմավորումների գրոհայինները հերթական արյունալի սադրանքն են իրականացրել։ Դոլգովոե բնակավայրի մոտ գտնվող ճանապարհի մի հատվածում ազգայնականները գնդակոծել են ավտոբուսը, որով խաղաղ բնակիչները տարհանվում էին դեպի Կիևի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներ»,- ասել է Միզինցևը։
Նա նշել է, որ խաղաղ բնակչության դեմ ռուսական իբր անկանոն հարվածների ֆոտոնկարահանումն և տեսագրումն իրականացրել են Ուկրաինայի տեղեկատվական և հոգեբանական օպերացիաների կենտրոնի մասնագետները։
Նման գործողությունները, ըստ Միզինցևի, ցույց են տալիս Ուկրաինայի իշխանությունների լիակատար անտարբերությունը սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ և «միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի և սկզբունքների բացարձակ անտեսումը»։
Բացի այդ, ռուս գեներալի խոսքով, ուկրաինական կազմավորումները հենակետ են սարքել Սլավյանսկի գյուղատնտեսական համալսարանի տեխնիկումի շենքերում, ԴԺՀ-ի՝ Կիևի կողմից վերահսկվող տարածքում։
Ուսումնական հաստատության մոտակայքում տեղակայված են անցակետեր և կրակակետեր, մինչդեռ մոտակա բնակելի շենքերից տեղի բնակչության տարհանում չի իրականացվել, հավելել է նա։
Ուկրաինական մոտոհրաձգային գումարտակը ոչնչացվել է յուրային հրետանավորների կողմից. ՌԴ ՊՆ
Նաև, Միզինցևի խոսքով, Խարկովի սպորտի պալատում ուկրաինական զորքերի ստորաբաժանումներ են կենտրոնացած, զենքի և զինամթերքի պահեստներ են կահավորված, ականապատված է շենքի շրջակայքը, սակայն տեղի բնակչությանը միտումնավոր չեն ծանուցում այդ մասին։
Իսկ Օդեսայում, Սպարտակովսկայա փողոցի բնակելի շենքերի վերին հարկերում, տարածքային պաշտպանության ջոկատների ներկայացուցիչները շարժական ԶՀՀ-ի կրակային դիրքեր են կահավորել։
«Տեղի բնակիչները չեն տարհանվել իրենց բնակարաններից և փաստացի ազգայնականների կողմից օգտագործվում են որպես կենդանի վահան»,-ասել է Միզինցևը։
Գեներալը նաև տվյալներ է ներկայացրել տարհանման վերաբերյալ: Նրա խոսքով՝ մեկ օրում Ուկրաինայի և Դոնբասի վտանգավոր շրջաններից գրեթե 23,5 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան։ Հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր տարհանվածների ընդհանուր թիվը կազմել է 3 050 921 մարդ, որոնցից 482 074-ը երեխաներ են:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԱԻՆ-ի ականազերծման ջոկատները շարունակում են մաքրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պայթյունավտանգ առարկաներից:
Զինվորական սակրավորները Դոնբասի տարածքում վնասազերծել են ավելի քան 188 հազար պայթուցիկ առարկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։
Լրահոս
0