https://armeniasputnik.am/20220802/uzbekstany-adrbejany-ev-turqian-patrast-en-ogtagvortsel-baqu-tbilisi--kars-erkatgitsy-46111612.html
Ուզբեկստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ են օգտագործել Բաքու-Թբիլիսի -Կարս երկաթգիծը
Ուզբեկստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ են օգտագործել Բաքու-Թբիլիսի -Կարս երկաթգիծը
Տաշքենդում այսօր կայացել է Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T15:15+0400
2022-08-02T15:15+0400
2022-08-02T17:23+0400
երկաթուղի
կարս
վրաստանի հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
ուզբեկստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1799/96/17999660_0:0:1921:1080_1920x0_80_0_0_eba434f192f5836e56db121dafc46c5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին թյուրքական պետությունների համագործակցության խորացման շրջանակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել էՈւզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Տաշքենդում այսօր կայացել է Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են խորացնել փոխգործակցությունն արդյունաբերական կոոպերացիայի, թվային տնտեսության ու առևտրի ոլորտներում: «Այդ նպատակով նախատեսվում է ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու բոլոր հնարավորությունները, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային նավահանգիստները, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» և «Արևելք-արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքները»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:Նորովն ավելացրել է, որ կողմերը նաև կարևորել են Ուզբեկստանի նախաձեռնությունը Թերմեզ-Մազարի Շարիֆ -Քաբուլ-Փեշավար ռազմավարական երկաթուղային գծի կառուցման հարցում և աջակցություն են հայտնում Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան երկաթուղու կառուցման նախագծին:Միջոցառման արդյունքում ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որում սահմանվել են հանդիպման մասնակիցների հիմնական առաջնահերթությունները մոտ ապագայում:Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրով։ Մասնակիցների գնահատմամբ՝ սկզբնական փուլում բեռնափոխադրումների ծավալը պետք է լիներ մոտ 6,5 մլն տոննա վրա, ինչպես նաև մինչև 1 մլն ուղևոր պետք է տեղափոխվեր: 2020 թվականի հունվարին այդ տրանսպորտային միջանցքով գործարկվել են Ուզբեկստանի տարածքով Վրաստան բեռնափոխադրումները։Ադրբեջանը մտադիր է 2023 թվականին մինչև Հայաստանի սահման ձգվող երկաթգիծ կառուցել
կարս
վրաստանի հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1799/96/17999660_81:0:1788:1280_1920x0_80_0_0_80aa61b38f945bba367066532e7cb3ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երկաթուղի, կարս, վրաստանի հանրապետություն, թուրքիա, ադրբեջան, ուզբեկստան
երկաթուղի, կարս, վրաստանի հանրապետություն, թուրքիա, ադրբեջան, ուզբեկստան
Ուզբեկստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ են օգտագործել Բաքու-Թբիլիսի -Կարս երկաթգիծը
15:15 02.08.2022 (Թարմացված է: 17:23 02.08.2022) Տաշքենդում այսօր կայացել է Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին թյուրքական պետությունների համագործակցության խորացման շրջանակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել էՈւզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Տաշքենդում այսօր կայացել է Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել այդ միջոցառման բարձր արդյունավետությունը, որը նպատակ ունի ամուր հիմք դնելու թյուրքական պետությունների միջև գործնական համագործակցության հետագա խորացման համար»,- ասել է Նորովը՝ ճեպազրույցում ամփոփելով հանդիպումը:
Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են խորացնել փոխգործակցությունն արդյունաբերական կոոպերացիայի, թվային տնտեսության ու առևտրի ոլորտներում: «Այդ նպատակով նախատեսվում է ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու բոլոր հնարավորությունները, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային նավահանգիստները, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» և «Արևելք-արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքները»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Նորովն ավելացրել է, որ կողմերը նաև կարևորել են Ուզբեկստանի նախաձեռնությունը Թերմեզ-Մազարի Շարիֆ -Քաբուլ-Փեշավար ռազմավարական երկաթուղային գծի կառուցման հարցում և աջակցություն են հայտնում Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան երկաթուղու կառուցման նախագծին:
Միջոցառման արդյունքում ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որում սահմանվել են հանդիպման մասնակիցների հիմնական առաջնահերթությունները մոտ ապագայում:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրով։ Մասնակիցների գնահատմամբ՝ սկզբնական փուլում բեռնափոխադրումների ծավալը պետք է լիներ մոտ 6,5 մլն տոննա վրա, ինչպես նաև մինչև 1 մլն ուղևոր պետք է տեղափոխվեր: 2020 թվականի հունվարին այդ տրանսպորտային միջանցքով գործարկվել են Ուզբեկստանի տարածքով Վրաստան բեռնափոխադրումները։