00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդական իրավունք տալու համար երևանցի տղամարդը 3 մլն դրամից ավելի կաշառք է վերցրել.ՔԿ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Բաժանորդագրվել
Կաշառք վերցնողին մեղադրանք է առաջադրվել, տվողների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Վերջինս, ներկայանալով ոստիկանության համակարգի նախկին ծառայող և կայուն կապեր և մտերիմներ ունեցող անձ, իրեն դիմած մի շարք քաղաքացիների կեղծ խոստումներ է տվել, թե իբր տվյալ ոլորտի պաշտոնատար անձանց` իր միջոցով փոխանցված կաշառքի դիմաց կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց:

Քաղաքացիների շրջանակը մեծացնելու նպատակով 54-ամյա տղամարդը հանդիպել է ավտոմեքենա վարելու դասընթացներ կազմակերպող ընկերության երկու աշխատակիցների հետ և, թաքցնելով խարդախությամբ գումար հափշտակելու իր իրական մտադրությունը, նրանց ասել է, որ ոստիկանության համակարգի նախկին ծառայող է, թե իբր կարող է իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով, որպես կաշառք փոխանցված գումարի դիմաց կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց՝ նրանց առաջարկելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներ լինելու դեպքում դիմել իրեն՝ դրա դիմաց խոստանալով գումար։

Նշված աշխատակիցները նպաստել են վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող 4 քաղաքացիների և 54-ամյա տղամարդու միջև կաշառքի շուրջ համաձայնությանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 54-ամյա տղամարդը 25 քաղաքացիներից ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.148.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 54-ամյա տղամարդը, տեղեկանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի՝ աշխատանքի ընդունվելու ցանկության մասին, կրկին ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ոստիկանությունում կայուն կապեր ունեցող անձ, հավաստիացրել, որ կարող է այդ հարցում օգնել, որից հետո մաս-մաս նրանից ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 550.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել կաշառք տալու փորձ կատարած 23 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջման հիմքով, նույն հիմքով մեկ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), հիշյալ 2 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացիների՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Լրահոս
0