00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյանը դատարանում
Ավետիք Չալաբյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Ավետիք Չալաբյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից հետո տասնօրյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշում կայացերց 3 ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից 10-օրյա ժամկետում։
Պաշտպանը դատարանին նաև ներկայացրել էր Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու համար տասնյակ անձանց երաշխավորագրեր, այդ թվում՝ տրված «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի և այլ հեղինակավոր անձանց կողմից։
Նշենք, որ մինչ դատավորի այդ որոշումը Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին միջնորդել էր, որպեսզի վերացվի Չալաբյանի կալանքը, քանի որ դրա համար ուղղակի հիմքեր առկա չեն։ Բացի այդ, նա առաջարկել էր կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով, որը նույնպես մերժվել էր։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Լրահոս
0