https://arm.sputniknews.ru/20220803/mvoskvaji-marzi-ozvoni-pahestum-errvord-astitshani-bardutjan-b-hrdeh-e-brnkvel-46180091.html
Մոսկվայի մարզի «Օզոնի» պահեստում երրորդ աստիճանի բարդության հրդեհ է բռնկվել
Մոսկվայի մարզի «Օզոնի» պահեստում երրորդ աստիճանի բարդության հրդեհ է բռնկվել
Sputnik Արմենիա
«Օզոն» այրվող պահեստի շենքն ու պարունակությունը ապահովագրված են 17 մլրդ ռուբլով։ 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T16:50+0400
2022-08-03T16:50+0400
2022-08-03T17:14+0400
մոսկվա
հրդեհ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/03/46180846_0:0:1600:901_1920x0_80_0_0_19aa6c7f48a097d80c638a95d4db31dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում «Օզոն» ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել է Իստրայի օկրուգի ղեկավար Տատյանա Վիտուշևան, հրդեհին բարդության 3–րդ աստիճան է տրվել։«Բարդության երրորդ աստիճանի է «Օզոն» ընկերության պահեստում բռնկված հրդեհը, որը տեղակայված է Նովորիժսկի մայրուղու մոտ գտնվող Պետրովսկոյե գյուղում», - իր Telegram-ալիքում գրել է Վիտուշևան:ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ «Օզոն» այրվող պահեստի շենքն ու պարունակությունը ապահովագրված են 11 մլրդ ռուբլով։Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում «Օզոն» ընկերության պահեստի շենքում այսօր ցերեկը խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի տվյալների, մինչև 35 հազար քառակուսի մետր է ընդգրկում: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհի հիմնական պատճառ է դիտարկվում էլեկտրական սարքավորումների հրկիզումն ու անսարքությունը:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/03/46180846_241:0:1600:1019_1920x0_80_0_0_eb86620d8382ff18a36c642c849915fe.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, հրդեհ, ռուսաստան
Մոսկվայի մարզի «Օզոնի» պահեստում երրորդ աստիճանի բարդության հրդեհ է բռնկվել
16:50 03.08.2022 (Թարմացված է: 17:14 03.08.2022) «Օզոն» այրվող պահեստի շենքն ու պարունակությունը ապահովագրված են 17 մլրդ ռուբլով։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում «Օզոն» ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել է Իստրայի օկրուգի ղեկավար Տատյանա Վիտուշևան, հրդեհին բարդության 3–րդ աստիճան է տրվել։
«Բարդության երրորդ աստիճանի է «Օզոն» ընկերության պահեստում բռնկված հրդեհը, որը տեղակայված է Նովորիժսկի մայրուղու մոտ գտնվող Պետրովսկոյե գյուղում», - իր Telegram-ալիքում գրել է Վիտուշևան:
ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ «Օզոն» այրվող պահեստի շենքն ու պարունակությունը ապահովագրված են 11 մլրդ ռուբլով։
Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում «Օզոն» ընկերության պահեստի շենքում այսօր ցերեկը խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի տվյալների, մինչև 35 հազար քառակուսի մետր է ընդգրկում: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհի հիմնական պատճառ է դիտարկվում էլեկտրական սարքավորումների հրկիզումն ու անսարքությունը: