00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ճնշումների միջոցով փորձում է արագ հասնել իր պահանջների կատարմանը. պատգամավոր

Աբրահամյան. Ադրբեջանը ճնշումների միջոցով փորձում է արագ հասնել Հայաստանի առջև դրած պահանջների կատարմանը
Բաժանորդագրվել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ՊԲ-ի և ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների միջև շփման գծում վերջին օրերին առաջացած լարվածությանը։
Արցախի իրավիճակի զարգացումն ունի կոնկրետ պատճառներ, որոնցից հիմնականն այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները տեղի են տալիս ադրբեջանական բոլոր ճնշումներին և նույնիսկ ի կատար ածում այն պայմանավորվածությունները, որոնք սահմանված չէին նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ադրբեջանական ստորաբաժանումների կրակոցների հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Եվս 14 զինծառայողներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
Սանձել Բաքվի քաղաքականությունը. պաշտոնական Ստեփանակերտը դիմել է միջազգային հանրությանը
«Տեսնելով ՀՀ իշխանությունների թուլամորթությունը և զիջողական քաղաքականությունը` Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը և այս փուլում ձգտում է հասնել ՊԲ-ի ամբողջական զինաթափմանը, որի առաջին փուլն այնտեղ Հայաստանից զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների շուտափույթ հեռացումն էր։ Մյուս պատճառն էլ այն է, որ Ադրբեջանը սեփական պայմաններն է թելադրում Լաչինի միջանցքի վերաբերյալ, մինդեռ դրա ռեժիմը սահմանված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, իսկ Ադրբեջանն այն խախտում է»,- նշեց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` մյուս պատճառը վերաբերում է Հայաստանի տարածքով միջանցք ստանալուն, մինչդեռ պաշտոնական Երևանը առաջարկում է ճանապարհ առանց միջանցքի կարգավիճակի։ Ըստ նրա` Ադրբեջանը ճնշումների միջոցով փորձում է արագ հասնել Հայաստանի առջև դրած պահանջների կատարմանը։
«ՀՀ իշխանությունները բավական երկար ժամանակ է, ինչ ուշացել են, որովհետև պետությունը, զինված ուժերը հնարավոր բոլոր սցենարների նախապատրաստվելու փոխարեն զբաղված էին հանրությանը համոզելով, թե իրենք ի զորու են խաղաղություն բերել, բայց իրականում 44-օրյա պատերազմից հետո սա արդեն երրորդ-չորրորդ խոշոր էսկալացիան է Հայաստանի ու Արցախի սահմաններին, ինչը ցույց է տալիս, որ այս իշխանությունները մեր հանրությանը պարզապես խաբել են։ Նրանք ի վիճակի չեն լուծել նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը և պատրաստ չեն ապահովել Հայաստանում և Արցախում ապրող ազգաբնակչության անվտանգությունը»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Մտահոգված ենք. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը` արցախա–ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին
Աբրահամյանի կարծիքով` այս պահին կա ռազմական լայնածավալ գործողությունների ռիսկ, քանի որ Ադրբեջանն առաջնային պլանով և կարճաժամկետ կտրվածքով փորձում է Հայաստանի նկատմամբ կիրառել ճնշումներ, ինչը թույլ կտա հասնել իր օրակարգի բավարարմանը։ Ըստ նրա` Ադրբեջանն այս ընթացքում օգտվել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում պատերազմական գործողություններից կամ պայթունավտանգ իրավիճակներից, մինչդեռ ՀՀ իշխանությունները չեն ունեցել նման իրավիճակներում գործելու սցենարներ, հետևաբար այժմ դիտորդի ու զիջողի կարգավիճակում են։
Ավելի վաղ հաղորդել ենք, որ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Լրահոս
0