Այս դատավորն իրականացնում է Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը. Չալաբյան

© Sputnik / Aram NersesyanԱվետքի Չալաբյանը դատարանում
Ավետքի Չալաբյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Ավետքի Չալաբյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Չալաբյանի խոսքով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը և բոլոր այն մարդիկ, որոնք նրան մղել են ապօրինության, նստելու են մեղադրյալի աթոռին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արդեն ակնհայտ է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը քաղաքական պատվեր է իրականացնում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը Չալաբյանին 3 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։
«Բոլորն ականատես եղան այն իրավական աբսուրդին, որը տեղի ունեցավ այսօր դատական նիստում։ Այն պայմաններում, որ քրեադատավարական օրենսգրքի 121–րդ հոդվածը բացահայտ արգելում է կալանքից դուրս եկած անձին երկրորդ անգամ կալանավորվելու առանց հիմքերի, այն պայմաններում, երբ դատախազությունը խափանման միջոց առաջարկեց գրավը, այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրային հեղինակություն վայելող անձինք երաշխավորագրեր էին ներկայացրել, դատարանը բացարձակ կամայական, առանց որևէ հիմնավորման, ես կասեի` խելահեղ որոշում ընդունեց 3 ամսով ինձ կալանավորելու»,–ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով` դա միայն մի բացատրություն ունի` երկրի քաղաքական իշխանությունների պատվերն է։
«Այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը։ Այս վարչակազմը, եթե ենթադրում է, որ ինձ կալանավորելով կարող է ինձ լռեցնել, չարաչար սխալվում է, նույնիսկ կալանավայրից ես ավելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը։ Այս դատավորը և բոլոր այն մարդիկ, որոնք նրան մղել են ապօրինության, նստելու են մեղադրյալի աթոռին։ Մեր բողոքը միայն վերաքննիչով չի սահմանափակվելու»,–ասաց նա։
Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին միջնորդել էր, որպեսզի վերացվի Չալաբյանի կալանքը, քանի որ դրա համար ուղղակի հիմքեր առկա չեն։ Բացի այդ, նա առաջարկել էր կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով, որը նույնպես մերժվել էր։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Լրահոս
0