00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ն փորձում է իրավիճակը Թայվանում տանել ռազմական բախման և սադրում է Չինաստանին

ԱՄՆ–ն փորձում է իրավիճակը Թայվանում տանել ռազմական բախման և սադրում է Չինաստանին
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թայվանի շուրջ առաջացած լարված իրադրությանը։
ԱՄՆ-ն միտումնավոր կերպով է լարում Թայվանի շուրջ իրավիճակը, քանի որ ըստ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների` Միացյալ Նահանգները վաղուց Թայվանը ճանաչել է Չինաստանի մաս։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Մհեր Սահակյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կղզու վարչակազմի ղեկավարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է շուտով առևտրային համաձայնագիր կնքել Թայվանի հետ, մինչդեռ ՉԺՀ-ի նախագահը նախազգուշացրել է, որ կրակի հետ խաղացողը կարող է այրվել, քանի որ ՉԺՀ-ն Թայվանը համարում է իր նահանգը և միշտ դեմ է հանդես գալիս կղզու ներկայացուցիչների ցանկացած շփումներին գործող պաշտոնյաների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կամ այն երկրների զինվորականների հետ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:
«Սակայն ներկայիս լարվածության պատճառն այն է, որ ԱՄՆ-ում հասկանում են` իրենց հիմնական հակառակորդը բազմաբևեռ աշխարհակարգում ոչ թե Ռուսաստանն է, որի դեմ ուղղել են իրենց բոլոր ուժերը, այլ Չինաստանը»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն փորձում է լարում մտցնել Թայվանի ուղղությամբ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ ունի արդեն իսկ ստեղծված զսպման երկու մեխանիզմ`ի դեմս քառյակ միության (ԱՄՆ-Հնդկաստան, Ճապոնիա-Ավստրալիա) և դաշինքի (ԱՄՆ–Մեծ Բրիտանիա-Ավստրալիա), հետևաբար իրավիճակը սրելով` փորձում է ճնշել Չինաստանին ու նաև պատժամիջոցների շնորհիվ թույլ չտալ, որ վերջինս հզորանա։
Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թայվանին
«Չինաստանի արտգործնախարարությունը պատրաստել էր շատ կոշտ հայտարարություն, որով դատապարտեց ԱՄՆ-ի քաղաքականությունը, բայց պետք է հասկանալ, որ Թայվանն ընդամենը զինվոր է շախմատի մեծ խաղատախտակում, և հաշվի առնելով Ուկրաինայի փորձը` Թայվանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ գերտերությունների պայքարի մեջ զինվորի դերում հայտնվելը կարող է շատ ծանր հանգամանքներ առաջացնել Թայվանի ու այդ կղզու ժողովրդի համար»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Սահակյանի` շատ փորձագետներ հակված էին այն մտքին, որ Չինաստանը հաշվի կառնի ուկրաինական փորձն ու կհարվածի Թայվանին, սակայն պաշտոնական Պեկինը տվյալ հարցում դրսևորում է ռազմավարական համբերություն, և շատ լավ կլիներ, որպեսզի Չինաստանը շարունակեր նման գործելակերպը և չխաղար այն խաղը, որը թելադրում է ԱՄՆ–ն։
«Միացյալ Նահանգների վերջնանպատակն է այնպես անել, որ Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, որպեսզի ինքը հնարավորություն ունենա Չինաստանին ներկայացնել որպես ագրեսոր և նրա դեմ ստեղծի նոր համընդհանուր կոալիցիա»,- ասաց քաղաքագետը։
Թայվանը լոկ հողակտոր չէ, այնտեղ նույնպես ապրում են չինացիներ, որոնց մեծամասնությունը կղզի է տեղափոխվել մայրցամաքային Չինաստանից քաղաքացիական պատերազմի պատճառով, հետևաբար Պեկինը թայվանցիներին վերաբերում է որպես հայրենակիցների։
Սահակյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն այդուհանդերձ ամեն կերպ փորձում է իրավիճակը տանել ռազմական բախման և Չինաստանին սադրում է նման քայլի։
Հիշեցնենք, որ Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզի-նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել էին 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդիանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան։
Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասոցիացիայի և Թայփեյի՝ Նեղուցով փոխանակումների հիմնադրամի միջոցով։
Լրահոս
0