Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

Զորահավաք - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Զորահավաք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել: Այս մասին հրամանագիրն այսօր ստորագրել է Արայիկ Հարությունյանը։
Համաձայն հրամանագրի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք կիրականացվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 8-ը` վիրավորվել։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Լրահոս
0