ԵՊՀ ռեկտորը Գեղամ Մանուկյանի որդուն արգելել է քննությունները հանձնել. Իշխանյան

© Sputnik / Aram NersesyanՊատգամավոր Գեղամ Մանուկյանը
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իշխանյանը հիշեցրել է, որ նախկին իշխանությունների ժամանակ անգամ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունին և Մհեր Ենոքյանն են կրթություն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն արգելել է քննությունները հանձնել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։ Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն ուսման իրավունք ունեն»,–գրել է նա։
Իշխանյանը հիշեցրել է, որ նախկին իշխանությունների ժամանակ անգամ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունին և Մհեր Ենոքյանն են կրթություն ստացել։
Նա դիմել է ՀՀ իրավապաշտպաններին, որպեսզի արձագանքեն կատարվածին։
Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկն էլ Գեղամ Մանուկյանի որդին է` Տարոն Մանուկյանը, որը մայիսի 12–ից կալանավորված է։
Բերման ենթարկվելուց առաջ «Երկիր Մեդիայի» տնօրենը որևէ ծանուցում չի ստացել. Գեղամ Մանուկյան
Լրահոս
0