«Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման դեպքում ՌԴ-ն կկարողանա 27 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպա

© Sputnik / Дмитрий Лельчук / Անցնել ֆոտոբանկՀյուսիսային հոսք 2
Հյուսիսային հոսք 2 - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Հյուսիսային հոսք 2
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դմիտրի Պեսկովի խոսքով ՝ «Siemens»-ի բրիտանական «դուստրը» չի շտապում լուծել «Հյուսիսային հոսքի» երկրորդ տուրբինի հարցը:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման դեպքում կկարողանա 27 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպա։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նույնիսկ եթե պատկերացնենք, որ հիմա մենք կմիացնենք «Հյուսիսային հոսք 2»-ը, ապա մենք կարող ենք մինչև տարեվերջ, մեկ տարվա ընթացքում 27 միլիարդ խորանարդ մետր մատակարարել։ Ոչ ավելի։ Կեսն արդեն ուղղվել է մեր ներքին սպառմանը», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «Siemens»-ի բրիտանական «դուստրը» չի շտապում լուծել «Հյուսիսային հոսքի» երկրորդ տուրբինի հարցը:
Պեսկովը նշել է, որ Պուտինը հանդիպել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ, նախկին կանցլերը մտահոգություն է հայտնել էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և Ռուսաստանի նախագահին խնդրել է ներկայացնել իրադրության իր տեսլականը:
«Մի տուրբինն էլ փչացել է։ Այնտեղ որոշակի խնդիրներ կան, և «Գազպրոմը» սպասում է վերանորոգողներին, բրիտանական «դուստր» ընկերության այն նույն վերանորոգողներին, որոնք չեն գալիս և չեն շտապում դա նորոգել», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` ՌԴ նախագահը Շրյոդերին բացատրել է, որ այս ամբողջ լարված իրավիճակի պատճառը Ռուսաստանի դեմ սահմանափակումներն ու պատժամիջոցներն են:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։
Լրահոս
0