https://armeniasputnik.am/20220803/rusastann-u-ukrainan-27-angam-gerineri-pvokhanakman-gvortsvoghutjun-en-irakanacrel-rd-pn-46188897.html
Ռուսաստանն ու Ուկրաինան 27 անգամ գերիների փոխանակման գործողություն են իրականացրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան 27 անգամ գերիների փոխանակման գործողություն են իրականացրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում բժշկական հանձնաժողով է ստեղծվել հիվանդ ու վիրավոր ռազմագերիներին հետազոտելու համար: 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T18:55+0400
2022-08-03T18:55+0400
2022-08-03T19:22+0400
ռուսաստան
ուկրաինա
գերի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/18/39039224_0:77:3071:1805_1920x0_80_0_0_cd7e2e5231e19efe9957eb95d456c372.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման 27 գործողություն են իրականացրել։ Օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։«ԿԽՄԿ-ի մասնակցությամբ նաև հաջողվել է Կիևի հետ երկխոսություն կազմակերպել ռազմագերիների ու զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։ Իրականացվել է 27 նման գործողություն», - ասել է Ֆոմինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մշտական գործող բժշկական հանձնաժողով է ստեղծվել հիվանդներին ու վիրավոր ռազմագերիներին հետազոտելու համար: Հանձնաժողովն աշխատում է Ժնևի կոնվենցիայի հիման վրա առաջարկությունների և սկզբունքների համաձայն:Ֆոմինը նշել է, որ ժամանակին իրականացվում է նաև ուկրաինացի զինվորականների հայրենադարձությունը: Ներկա պահին հանձնաժողովի որոշումներով 18 մարդ է Ուկրաինային փոխանցվել։Խարկովի մոտ ուկրաինական գումարտակի հրամանատարները հրաժարվել են կատարել հրամանները. ՌԴ ՊՆՊաշտոնյան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի հետ 2022 թվականի ապրիլ-մայիսին հաջողությամբ իրականացվել են «Ազովստալ» կոմբինատից խաղաղ բնակչության տարհանումը և ուկրաինացի զինծառայողների և ազգայնական կազմավորումների զինյալների դուրսբերումը։««Ազովստալից» դուրս է եկել ավելի քան 3 հազար մարդ, որոնցից ավելի քան 2,4 հազարը Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ և ազգայնական կազմավորումների մարտիկներ էին։ Գործողությունները բացառապես հումանիտար բնույթ էին կրում։ Միջազգային կազմակերպությունների աշխատակիցները հաստատել են դրանց անցկացման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանումը», - ասել է Ֆոմինը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/18/39039224_0:0:2731:2048_1920x0_80_0_0_8922b7027e5a4853f344ce5222983a52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, գերի
ռուսաստան, ուկրաինա, գերի
Ռուսաստանն ու Ուկրաինան 27 անգամ գերիների փոխանակման գործողություն են իրականացրել. ՌԴ ՊՆ
18:55 03.08.2022 (Թարմացված է: 19:22 03.08.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում բժշկական հանձնաժողով է ստեղծվել հիվանդ ու վիրավոր ռազմագերիներին հետազոտելու համար:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման 27 գործողություն են իրականացրել։ Օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
«ԿԽՄԿ-ի մասնակցությամբ նաև հաջողվել է Կիևի հետ երկխոսություն կազմակերպել ռազմագերիների ու զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։ Իրականացվել է 27 նման գործողություն», - ասել է Ֆոմինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մշտական գործող բժշկական հանձնաժողով է ստեղծվել հիվանդներին ու վիրավոր ռազմագերիներին հետազոտելու համար: Հանձնաժողովն աշխատում է Ժնևի կոնվենցիայի հիման վրա առաջարկությունների և սկզբունքների համաձայն:
Ֆոմինը նշել է, որ ժամանակին իրականացվում է նաև ուկրաինացի զինվորականների հայրենադարձությունը: Ներկա պահին հանձնաժողովի որոշումներով 18 մարդ է Ուկրաինային փոխանցվել։
Պաշտոնյան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի հետ 2022 թվականի ապրիլ-մայիսին հաջողությամբ իրականացվել են «Ազովստալ» կոմբինատից խաղաղ բնակչության տարհանումը և ուկրաինացի զինծառայողների և ազգայնական կազմավորումների զինյալների դուրսբերումը։
««Ազովստալից» դուրս է եկել ավելի քան 3 հազար մարդ, որոնցից ավելի քան 2,4 հազարը Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ և ազգայնական կազմավորումների մարտիկներ էին։ Գործողությունները բացառապես հումանիտար բնույթ էին կրում։ Միջազգային կազմակերպությունների աշխատակիցները հաստատել են դրանց անցկացման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանումը», - ասել է Ֆոմինը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։