https://arm.sputniknews.ru/20220804/iranum-asel-en-inch-pajmanov-en-katarelu-mijukajin-gortsarqy-46199232.html
Իրանում ասել են՝ ինչ պայմանով են կատարելու միջուկային գործարքը
Իրանում ասել են՝ ինչ պայմանով են կատարելու միջուկային գործարքը
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել միջուկային գործարքի շրջանակում երաշխիքների վերաբերյալ: 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T09:59+0400
2022-08-04T09:59+0400
2022-08-04T10:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների ամբողջական կատարմանը, երբ ԱՄՆ-ից դրանից տնտեսական օգուտ ստանալու երաշխիքներ ստանա: Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր համաժողովի ժամանակ։Դիվանագետը նշել է, որ 2021 թվականի ապրիլից Իրանը բարեխղճորեն բանակցություններ է վարել գործարքի վերսկսման շուրջ: Այդ նպատակին հասնելը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ-ն դեռ չի որոշել երաշխիքներ տալ, որ Իրանը համաձայնագրով խոստացված տնտեսական օգուտները կստանա։Օգոստոսի 4-ին Վիեննայում պետք է վերսկսվեն Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները։Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Վիեննայում բանակցություններ են ընթացել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանիի խոսքով՝ բանակցությունները հաջող էին ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը համեստ էր գնահատել՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվել էին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային պայմանագիր
Իրանում ասել են՝ ինչ պայմանով են կատարելու միջուկային գործարքը
09:59 04.08.2022 (Թարմացված է: 10:02 04.08.2022) Իրանցի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել միջուկային գործարքի շրջանակում երաշխիքների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների ամբողջական կատարմանը, երբ ԱՄՆ-ից դրանից տնտեսական օգուտ ստանալու երաշխիքներ ստանա: Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր համաժողովի ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ 2021 թվականի ապրիլից Իրանը բարեխղճորեն բանակցություններ է վարել գործարքի վերսկսման շուրջ: Այդ նպատակին հասնելը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ-ն դեռ չի որոշել երաշխիքներ տալ, որ Իրանը համաձայնագրով խոստացված տնտեսական օգուտները կստանա։
«Երբ ԱՄՆ-ն ճիշտ որոշում կայացնի, Իրանն իր հերթին կդադարեցնի իր ճշտկող գործողությունները և կվերսկսի 2015 թվականի համաձայնագրին համապատասխան միջուկային ոլորտին վերաբերող միջոցառումների ամբողջական կատարումը», - ավելացրել է նա:
Օգոստոսի 4-ին Վիեննայում պետք է վերսկսվեն Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ են ընթացել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանիի խոսքով՝ բանակցությունները հաջող էին ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը համեստ էր գնահատել՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվել էին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: