00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը տեղում իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվել
Հակասությունների կարգավորումը, ՌԴ–ի համոզմամբ, պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաև խորին ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցնում է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը տեղում իրավիճակը կայունացնելու համար։
«Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր ուղիներով և բոլոր մակարդակներով, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»,– ասված է հաղրդագրության մեջ։
ԱԳՆ–ը կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը` միաժամանակ փաստելով, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները։
«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- նշում է ՌԴ ԱԳՆ–ն։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Լրահոս
0