00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հակահարված ենք տալու բոլոր նրանց, ովքեր...». Մեդվեդևը` ՌԴ գլխավոր զենքի ու Փելոսիի մասին

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԴմիտրի Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդև - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Դմիտրի Մեդվեդև
Բաժանորդագրվել
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Թայվան կատարած ուղևորության ու հնարավոր հետևանքների, ինչպես նաև տեխնոլոգիական ինքնիշխանության մասին։
- Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան: Որքանո՞վ են ճիշտ «ծերունու և պառավի մասին հեքիաթի» ձեր կանխատեսումները:
- Այս ուղևորությունը բացահայտ չարամիտ սադրանք է։ Գործողություն, որն ուղղակիորեն խաթարում է միջազգային անվտանգությունը Ասիայում: Սեփական անպատժելիությունից լրիվ լկտիացած ամերիկյան իշխանության արարք է։
Տեսեք՝ ԱՄՆ-ն ամեն ինչ արել է Չինաստանի նյարդերի հետ խաղալու համար, որպեսզի ստիպի նրան կտրուկ, անխոհեմ քայլերի գնալ։ Կրքեր էին բորբոքում ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։ Ընդ որում` այդ ամենն արվում էր, ինչպես միշտ, ամերիկյան անսահման ցինիզմով։ Միանգամայն երկիմաստ հռետորաբանություն էր օգտագործվում։ Այո, մենք կողմ ենք միասնական Չինաստանին, բայց միևնույն ժամանակ,կողմ ենք ժողովրդավարությանը, դեմ ենք ինքնակալությանը, բայց ԱՄՆ-ն «կաջակցի Թայվանին անկախ պետություն կառուցելու ձգտման հարցում»: Սա խոսնակուհու և այլ ամերիկացի գործիչների դիրքորոշման ամփոփումն է: Այլ կերպ ասած` ձևականորեն հանդես գալով չինական գործերին չմիջամտելու, «մեկ Չինաստանի» սկզբունքի օգտին` ամեն կերպ «քսի տալ» անջատողականներին։ Այլ երկրների նկատմամբ տիպիկ ամերիկյան մոտեցում է։ Այդպես էր Հարավսլավիայում նրա փլուզման շրջանում, այդպես էր Ռուսաստանի նկատմամբ 90-ականներին, այդպես էր այլ վայրերում։
Նման այցելությունները նախապես են ծրագրվում։ Բոլոր մասնակիցների համար սցենարներ են գրվում: Դերերը բաշխվում են, խոսքերը` մանրակրկիտ մշակվում։ Բայդենի վարչակազմի ու Կոնգրեսի միջև այդ հարցի շուրջ որևէ ներքին հակասություն չի եղել ու չկա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իբր տարբեր մոտեցումներ են ցուցադրում։ Պետք չէ խաբվել։ Սա ամերիկյան վերնախավի` լիովին համաձայնեցված խաղն է։ Նվազագույն ծրագիրը սկանդալ սարքելն է և Ասիայի իրադրությունը սրելը։ Առավելագույնը՝ ռազմական հակամարտություն սանձազերծելը, որի վրա հետո կարելի է ձեռքերը տաքացնել։ Այդ թվում՝ Թայբեյում խամաճիկային ընդդիմադիրներին զենք մատակարարելու հաշվին։ Նման սցենար տեսել ենք շատ տեղերում, այդ թվում՝ Ուկրաինայում՝ սադրանքներ, տարբեր «մայդանոտված» տիպերին տաք կարկանդակներով կերակրել, ապա հեղաշրջում անել։ Իսկ հետո՝ արյունոտ հակամարտություն, պայթյուններ, կտտանքներ, սպանություններ, միլիոնավոր մարդկանց տառապանքներ։ Ամերիկացիներն արդեն ապակայունացրել են իրավիճակը Եվրոպայում` իրենց դաշնակիցների մոտ։ Այժմ հերթը հասել է աշխարհի այլ մասերին, այդ թվում՝ Ասիային։
Ուշադրություն դարձրեք` նրանք երկպառակություն են սփռում ամենուր, բացի սեփական մայրցամաքից: Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում: Միայն թե ոչ իրենց կողքին։ Թեև հետաքրքիր կլիներ նայել, թե ինչպես են ամերիկացիները պետական հեղաշրջում անում հարևանների մոտ, օրինակ՝ Կանադայում։
Ոչ ոք չէր պատրաստվում խոցել պաշտոնական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը կամ հարկադրաբար նստեցնել մեկ այլ օդանավակայանում։ Նման արմատական միջոցառումները չեն համապատասխանում մեր չինացի բարեկամների խաղաղասիրական դիրքորոշումներին։ Նրանք սադրանքներին չեն տրվում։ Բայց նրանց համբերությունն էլ անսահման չէ։ Ակնհայտ է, որ այս սկանդալային քայլից հետո Թայվանի շուրջ իրավիճակն արդեն կտրուկ սրվել է։ Լայնածավալ զորավարժություններ են ընթանում՝ մարտական հրաձգությամբ։ Հավանաբար հենց դա էին ուզում տարածաշրջանային լարվածությունը սրող ամերիկացիները։ Եվ իզուր։ Չէ որ նրանք գլոբալ մասշտաբով շատ ավելի լուրջ հետևանքներ կունենան։ Անվտանգության մակարդակն Ասիայում դրամատիկորեն նվազում է։ Անվստահությունը հսկայական կդառնա։ Շուկաները կշարունակեն անկումը։ Բենզինն ու պարենամթերքը կթանկանան։ Եվ այդ ժամանակ արդեն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեկ այլ կարևոր չվերթն ինչ-որ անհանգիստ պառավով կհասնի ընտրված կետին…
- Նենսի Փելոսիի ինքնաթիռի թռիչքին աշխարհում ռեկորդային թվով մարդիկ են հետևել, թեև նա ամենասիրված ու ամենահայտնի քաղաքական գործիչը չէ։ Այս պատմության մեջ մի շարք ֆեյք նորություններ ու ենթադրություններ կան, որոնք բնորոշ են տեղեկատվական լուրջ պատերազմին։ Ինչպե՞ս կարելի է դիմակայել նման կիբեռսպառնալիքին, ու որքանո՞վ է այն իրական մեր պետության նկատմամբ:
- Մենք արդեն սովոր ենք տեղեկատվական պատերազմին, որը Ռուսաստանի դեմ ակտիվ վարում են արևմտյան լրատվամիջոցները։ Դրանում լավ բան չկա, բայց մենք արդեն հարմարվել ենք ստի ու կեղծիքի` ոչ մի վայրկյան չդադարող հոսքերին։ Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմի ընթացքում կարելի է ոչ պակաս լուրջ ավերածություններ անել, քան սովորական զենքով, եթե խոսենք համաշխարհային տնտեսության, պետությունների կայունության, անվտանգության ու ինքնիշխանության համար տեղեկատվական հարձակումների գլոբալ հետևանքների մասին: Նախկինում տեղեկատվական ֆեյքերը եզակի բնույթ էին կրում, թեև կարող էին միջազգային լարվածություն առաջացնել։ Հիշենք 1984 թվականին Ռոնալդ Ռեյգանի շաբաթօրյա ուղերձի բառերը։ «Իմ հայրենակից ամերիկացիներ, ես ուրախ եմ տեղեկացնել ձեզ այսօր, որ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանին հավերժ օրենքից դուրս հայտարարելու մասին։ Ռմբակոծությունը հինգ րոպեից կսկսվի»։ Այդ «կատակը» այն ժամանակ մեծ լարվածություն առաջացրեց։ Այժմ նմանատիպ արտահոսքեր են արվում ամեն օր տարբեր վայրերից: Եվ, ի դեպ, ամերիկացի քաղաքական գործիչների այսօրվա սերունդն ընդունակ է նման տեքստը նաև «գազանային լրջությամբ» պատրաստել։
ԱՄՆ-ն այժմ մշտապես ամրապնդում է իր համագործակցությունն այլ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի ու Լեհաստանի հետ, որպեսզի ստեղծի «թվային պլացդարմներ», որոնցից գրոհեն Ռուսաստանի վրա:
Ռուսաստանն իր պայմաններով խաղաղության կհասնի Ուկրաինայում․ Մեդվեդև
Նպատակն է խախտել հեռահաղորդակցության, տրանսպորտային ու էլեկտրացանցերի, խոշոր ձեռնարկությունների ու պետական կառույցների, արտակարգ ծառայությունների, բանկերի ու ֆինանսական հատվածի աշխատանքը: Նշեմ նաև լեհական, էստոնական և լատվիական կիբեռկենտրոնները, որոնք «ռուսական քարոզչության դեմ պայքարի» և «կիբեռպաշտպանության» պատրվակով ակտիվորեն նման գործունեություն են ծավալում։ Ընդհանուր առմամբ, տարբեր տվյալներով, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության` ռուսական ուղղությամբ գործող կիբեռուժերը հասնում են մինչև 350 հազար մարդու: Եվս շուրջ 200 հազար վերապատրաստված անձնակազմ են կազմում միջազգային ոչ պետական հաքերային խմբավորումները, որոնք Պենտագոնն ակտիվորեն օգտագործում է մեր երկրի վրա թվային գրոհներ իրագործելու համար: Նման «ուղղորդող դերի» օրինակներից մեկը Rutube վիդեոհոսթինգի վրա հարձակվելն է։
Տեխնոլոգիական ինքնիշխանության պաշտպանության շատ կարևոր ուղղություն է սեփական ծրագրային արտադրանքի մշակումը։ Դրանք չպետք է կախված լինեն այն թվային լուծումներից, որոնք գտել են մեզ համար թշնամական երկրներում։ Քանի դեռ արտասահմանյան ծրագրային միջոցներ ու սարքեր ենք օգտագործում, անհնար է խոսել մեր համակարգչային ցանցերի ամբողջական անվտանգության մասին։ Սա այն ուղղություններից է, որին այժմ նախագահի հանձնարարությամբ ուշադրություն են դարձնում Ռուսաստանում։
Տեղեկատվական ոլորտում հակահարված ենք տալու բոլոր նրանց, ովքեր փորձում են ապակայունացնել մեր երկրի իրադրությունը։ Մեր գլխավոր զենքը բաց լինելն է և ճշգրիտ տեղեկատվությունը, ֆեյքերին դիմակայելու ունակությունը։ Օրենքը խիստ է նման բաներով զբաղվողների հանդեպ. շատ հանցագործներ արդեն սեփական փորձով համոզվել են դրանում։ Իրավապահ և ուժային կառույցներն այսօր բավարար օրենսդրական լծակներ ունեն նման գործողությունների համար։
Դմիտրի Մեդվեդև - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Չի հաջողվի Ռուսաստանին գժտեցնել ԱՊՀ-ի իր ընկերների հետ. Մեդվեդև
ՌԴ-ն պետք է ուժեղ լինի, որ ոչ ոք նույնիսկ չմտածի նրա դեմ ագրեսիայի մասին. Մեդվեդև
Լրահոս
0