Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա ասմունքող Աննա Եղոյանի պոեզիայի երեկոն

© Sputnik / Zara MikaԱննա Եղոյանը՝ ռադիո Sputnik-ին հյուրընկալվելիս
Աննա Եղոյանը՝ ռադիո Sputnik-ին հյուրընկալվելիս - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կհնչեն ինչպես ճանաչված բանաստեղծների, այնպես էլ Եղոյանի հեղինակային ստեղծագործությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայում օգոստոսի 11-ին տեղի կունենա բանաստեղծուհի, ասմունքող, դերասանուհի Աննա Եղոյանի «Высшая точка чувств» պոեզիայի երեկոն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Սուխումի-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Եղոյանը։

«Երեկոյի միտքը ծագել է այն սիրուց, որ ունեմ Աբխազիայի հանդեպ, և այն ցանկությունից, որ ուզում էի ուրախացնել այստեղ գտնվող երկրպագուներիս, որոնք մշտապես խնդրում էին, որ այստեղ ելույթ ունենամ։ Ես ուղղակի չէի կարող չգալ»,- ասաց Եղոյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են միջոցառման անցկացմանը։
Պոեզիայի երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես ճանաչված բանաստեղծների, այնպես էլ Եղոյանի հեղինակային ստեղծագործությունները։
Եղոյանի խոսքով` սոցցանցերը շատ են օգնում ասմունքողներին կայանալու համար, որքան էլ որ ասեն, թե 21-րդ դարում ասմունքը հնացած է։
«Մարդիկ սոցցանցերից ճանաչեցին ինձ։ Այժմ ես ունեմ հնարավորություն իմ լսարանի առջև կենդանի ելույթ ունենալու»,- ասաց նա։
Նշենք, որ Աննա Եղոյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Նա ավարտել է Պ. Գ. Դեմիդովի անվան Յարոսլավլի պետական համալսարանի բանասիրության ու հաղորդակցության ֆակուլտետը: Բացի այդ, ստացել է նաև երաժշտական կրթություն ու ևս յոթ տարի այցելել է պարահանդեսային խմբակներ ու տարբեր մրցույթների մասնակցել:
Լրահոս
0