00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը. Փաշինյան

© Photo : official site of the State Agency of Azerbaijan Automobile Roads Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել։
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել։ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և պահանջում է, որ միջանցքի որոշ հատվածներ հանձնվեն իր վերահսկողությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Որպես էսկալացիայի պատրվակ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը։ Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում անդրադառնալով Արցախում սրված իրավիճակին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և, հետևաբար, Լաչինի միջանցքի որոշ հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումն ու հայտարարությունները 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են»,- ասաց Փաշինյանը՝ վկայակոչելով հիշյալ հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղում կառուցման պլանը պետք է որոշվի մինիչև 2023թ-ի նոյեմբերի 9-ը` այդ երթուղում պաշտպանության համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ։
Փաշինյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի կողմից հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել է այն հաստատել։

«Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե նոր ճանապարհի կառուցման, այդ կառուցման պլանի մասին է»,- արձանագրեց վարչապետը` հավելելով, որ Հայաստանը որևէ պլանի հավանություն չի տվել, քանի որ այն Հայաստանին չի էլ ներկայացվել։

Իր կողմից Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ-12 մայրուղու վերակառուցումը, որն, ըստ Փաշինյանի` ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։
Բացի այդ, վարչապետը շեշտեց, որ պլանը միայն ճանապարհին չի վերաբերելու, այլ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, անվտանգության հետ կապված խնդիրներին։
Ըստ նրա, Ադրբեջանը շահարկում է, թե Հայաստանը խուսափում է այս հարցերի քննարկումից։

«Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային դեռևս ս.թ. հունիսի 27-ին իմ առցանց ասուլիսի ընթացքում։ Եվ, ավելին` Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ մեկնարկեց Կոռնիձոր- Տեղ Մ-12 մայրուղու վերակառուցումը»,- ասաց նա։

Փաշինյանը եզրակացրեց, որ այս պայմաններում սրման գնալուն Ադրբեջանի կողմից մեկ նպատակ է հետապնդում` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։
Ըստ նրա, Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը ու խուսափել դրանով ամրագրված իրողություններից։
Լրահոս
0