Չինաստանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ն հետաձգել է Minuteman III հրթիռի փորձարկումը

Հրթիռի փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Հրթիռի փորձարկում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն արդեն չեղարկել էր այս հրթիռի փորձնական արձակումը` պատճառաբանելով Մոսկվայի հետ լարվածության սրումը կանխելու փորձը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն Չինաստանի հետ լարվածությունից խուսափելու համար հետաձգել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումները, որոնք նախատեսված էին այս շաբաթ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Wall Street Journal-ին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ծրագրում էին հրթիռը փորձարկել այս շաբաթ Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայից։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ փորձարկումը հետաձգվել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հրամանով։

«Վաղուց ծրագրված այս փորձարկումը հետաձգվում է՝ հաշվի առնելով Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները»,- ասել է աղբյուրը:

Minuteman եռաստիճան ցամաքային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ի սկզբանե նախատեսված էին ԽՍՀՄ-ի հետ Սառը պատերազմի ժամանակ միջուկային զսպման համար: Բաց աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ ունի Minuteman III տեսակի 450 հրթիռ։
Minuteman III-ը ծառայել է ԱՄՆ բանակում 1970 թվականից, 1978 թվականի վերջին դրանց արտադրությունը դադարեցվել է: Հրթիռն ունակ է խոցել թիրախները 12000 կիլոմետր շառավղով։
Լրահոս
0