00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձնահոսք» Դոնբասում․ Ավդեևկայում Ուկրաինայի ԶՈւ-ի ամրացված շրջանը ճեղքված է

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Զինծառայողներ
Բաժանորդագրվել
Ավդեևկայում ուկրաինական ԶՈւ-ի ամրացված շրջանի ճեղքումը հավաքական Արևմուտքին վերադարձնում է դաժան իրականություն․ Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունները ընթանում հստակ պլանի համաձայն։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ուկրաինայի զինված ուժերի՝ ութ տարում կառուցված 30 կմ-անոց Մարյինկա-Պեսկի-Ավդեևկա բետոնե ամրությունների գիծը քանդվում է։ Ամրացված շրջանի միաժամանակյա շրջապատումը տարբեր ուղղություններից նոր «կաթսա» է ձևավորում, որում կարող են ուկրաինական զինված ուժերի 70 հազար զինվորներ և օտարերկրյա վարձկաններ հայտնվել։
Կիևի ռեժիմը դեպի Պեսկի և Ավդեևկա (դեպի մսաղաց) է նետում պահեստազորի նորանոր խմբավորումներ։ Սակայն ռուսական զորքերի հարվածների տակ վերջին երեք օրում նշանակման վայր են հասել 600 հավաքագրվածներից ընդամենը 80-ը։ Կործանման դատապարտված ուկրաինական ստորաբաժանումները չեն էլ փորձում հակահարձակման անցնել, ուղղակի կրակում են Դոնեցկում՝ զայրույթն ու հուսահատությունը թափելով խաղաղ բնակչության վրա։
ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
Ամբողջ ճակատով ոչնչացվում են ուկրաինական հենակետերը։ Ուկրաինայի զինված ուժերի խնդիրն այն է, որ Դոնբասից արևմուտք լավ ամրացված դիրքեր չկան, և ճակատն անդառնալիորեն «փլվելու» է։ Շփման գիծը Ուկրաինայի ԶՈւ-ի համար անկայուն է նաև Խարկովի, Զապորոժիեի, Կրիվոյ Ռոգի, Նիկոլաևի ուղղություններով։ Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ողջ տարածքում գտնվող կարևոր ռազմական օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ն Դոնբասի գնդակոծումը կապում է թմրանյութերի կողմնակի ազդեցությունների հետ
Կիևի ռեժիմի համար ավելի ու ավելի դժվար է դառնում օգնություն «քերել» արևմտյան գործընկերներից։ Օրինակ` Գերմանիան շռայլորեն Ուկրաինային խոստացել է 100 Panzehaubitze 2000 ինքնագնաց հրետանային կայանք, բայց առաքելու է 2024-2027 թվականներին։ Իսկ հայտնի իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն այսօր մեղադրել է Ուկրաինային միջազգային և ռազմական իրավունքը խախտելու համար՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտական դիրքերը «բնակեցված վայրերում, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում» կազմակերպելու համար։
Հիշեցնեմ, որ «ամբողջական պաշտպանության» այս ձևաչափը օրենսդրական մակարդակում ընդունվել է Գերագույն ռադայի քվեարկությամբ։ «Մարտավարություն» ընտրելու հարցում որպես խորհրդական հանդես են եկել Պենտագոնի և ամերիկյան ազգային գվարդիայի փորձագետները։ «Զրադան» (դավաճանությունը) աննկատ մոտեցավ, թեև Կիևը պետք է հաշվի առներ Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ամոթալի փախուստի փորձը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն հայտարարել է Բայդենի վարչակազմի և անձամբ Զելենսկու անմիջական պատասխանատվությունը Դոնբասում ամերիկյան HIMARS MLRS-ի հրթիռային հարվածների և «Ուկրաինայում ռազմական հանցագործությունների» համար։
Ամերիկյան Newsweek շաբաթաթերթն արդեն նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պայքարում չի կարող հույս դնել Եվրոպայի վրա. տուրբուլենտությունը չափազանց մեծ է։ Իսկ չէ՞ որ ռուսական հատուկ գործողության սկզբից ընդամենը հինգ ամիս է անցել, իսկ ցրտերը դեռ չեն սկսվել։
«Հակահարված ենք տալու բոլոր նրանց, ովքեր...». Մեդվեդևը` ՌԴ գլխավոր զենքի ու Փելոսիի մասին
Լրահոս
0