Հաղորդակցությունները կարող են բարելավել Երևան-Բաքու հարաբերությունները. փորձագետներ

© Sputnik / Asatur YesayantsԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Երկաթուղի
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հարցերը ավելի շատ են, քան պատասխանները, բայց փորձագետները հուսով են, որ դրանք կլուծվեն Մոսկվայի աջակցությամբ և մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է գործնական քայլ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայունացման համար։ Այս առումով Ռուսաստանը փորձում է կողմերին «կապել» երկու երկրների բնակչության համար օգտակար որևէ բանի հիմքով։ Մոսկվայում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետազոտությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեյ Բակլանովը։

«Տրանսպորտային միջանցքները օգտակար բաղադրիչներ ունեն բոլորի համար՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի։ Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք։ Արդյունավետությունը 25 տոկոս է, բայց դա էլ վատ չէ»,- ասաց Բակլանովը։

Նրա խոսքով` Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում կարևոր է ռազմավարությունը, որը դեռևս սխալ է և արդյունք չի տա. մանրամասն բանակցությունների անցնելուց առաջ պետք է պայմանավորվել սկզբունքների շուրջ։
«Այս ուղին արդյունք չի տա, պետք է գնալ այլ ճանապարհով՝ վստահության համեստ միջոցների ամրապնդման, մանր-մունր, ոչ մեծ շփումների ճանապարհով՝ առևտրատնտեսական ոլորտում, մշակութային ոլորտում, և մարդկային հասարակ փոխշահավետ շփումների հաստատման ուղին անցնելուց հետո հնարավոր կլինի խոսել ավելի մեծ բաների մասին»,- ասաց նա:
Բակլանովն ընդգծեց, որ մերձեցման հարցում Մոսկվայի դերը կողմերին օգնելն է, առավել ևս, որ նրանք շահագրգիռ են դրանում: Պրոֆեսորի խոսքով` հայերը հիմա ուզում են ինչ-որ խոստովանության, ամրագրումների հասնել, սակայն դրանք չեն լինի։
ՌԳԱ Ե.Մ․ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին նույնպես տրանսպորտային միջանցքների գործարկումը համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման իրական քայլ:
Միևնույն ժամանակ, նա կարևորում է տեղաշարժի անվտանգության ապահովումը։
Փաշինյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին ու փոխգործակցության խորացման հարցեր քննարկել
«Հարցն այն է, թե ով կապահովի Նախիջևանով և Բաքվով դեպի Ռուսաստան հայ ուղևորների անվտանգությունը։ Ադրբեջանն ի վիճակի՞ է ապահովել նման երթուղու անվտանգությունը՝ ուղևորների և բեռների փոխադրման համար։ Ցավոք, պատմական օրինակները նման հնարավորության մասին չեն վկայում»,- ասաց Նադեին-Ռաևսկին։
Նա նշեց, որ Սյունիքով անցնող երթուղին կապահովեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Նրա խոսքով՝ ևս երկու երթուղի կա․ մեկը՝ Վրաստանով և Ադրբեջանով, դա պակաս հզոր ճյուղ է, բեռնունակությունը` ավելի վատը, մյուսը Իրանով անցնող տարբերակն է։ Սակայն այստեղ երկաթուղային ճանապարհ չկա, Հայաստանի տարածքից պետք է ծակել լեռնազանգվածը և 26 կմ երկարությամբ թունել կառուցել։ Ընդ որում` այդ ծախսերը կարող են փոխհատուցվել միայն բեռնափոխադրումների մեծ ծավալների դեպքում։
Փորձագետի խոսքով՝ հարցերն այստեղ ավելի շատ են, քան պատասխանները, բայց նա հույս ունի, որ դրանք կլուծվեն Մոսկվայի աջակցությամբ և մասնակցությամբ:
Լրահոս
0