00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում կան գյուղեր, որտեղ անասունների գլխաքանակն իսպառ վերացել է. Հովհաննիսյան

Հովհաննիսյան. Անասունների գլխաքանակի անկումը բերել է առաջարկ–պահանջարկ հարաբերակցության զգալի խախտման
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսական գիտությունների դոկտորը կարծում է, որ կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում անասնագլխաքանակի աճի ուղղությամբ։
Անասունների գլխաքանակի անկումը բերել է առաջարկ-պահանջարկ հարաբերակցության զգալի խախտման` նպաստելով նաև մսամթերքի գնաճին։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը ցավով նշում է, որ կան գյուղեր, որտեղ անասունների գլխաքանակն իսպառ վերացել է, և գյուղացին արտադրողից վերածվել է սպառողի։

«Հատկապես խոզի մսի գնի տատանումը կրում է նաև սեզոնային բնույթ, այդպես եղել է միշտ, ամռան ամիսներին, երբ մարդիկ մեկնում են հանգիստի և բնության գրկում կազմակերպում բացօթյա պիկնիկներ, սակայն այս տարվա գնաճը պայմանավորված է նաև խտացված կերերի անբավարար ծավալներով։ Նախորդ տարիներին պակասը լրացվում էր Արցախից ներկրված կերերի հաշվին, ինչը խոզաբուծությանը նպաստող հիմնական գործոններից էր, բայց այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, բնականաբար, հացահատիկային մշակաբույսեր չեն աճեցվել, ցանք չի կատարվել նաև Հայաստանի որոշ սահմանամերձ շրջաններում, ինչը հանգեցրել է խտացված կերի ծավալների զգալի նվազման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` երկրորդ պատճառը գլխաքանակի նվազումն է, բայց բարեբախտաբար խոզաբուծությունն այն ոլորտն է, որը թույլ է տալիս բավական կարճ ժամանակում արձանագրել գլխաքանակի աճ, սակայն դրա համար անհրաժեշտ է պետության միջամտությունը, այսինքն` անհրաժեշտ է ֆերմերներին տրամադրել անտոկոս վարկեր կամ մայր գլխաքանակի ձեռքբերման համար նախատեսված գնի որոշ տոկոսի չափով սուբսիդավորում իրականացնել և աջակցել կերի բազայի ապահովմանը։
«Նույն միտումները կան նաև կովաբուծության ոլորտում։ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ խոտի պաշարները կուտակվում էին ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ու հարակից տարածքների խոտհարքներից, աճեցվում էին նաև միամյա ու բազմամյա մշակաբույսեր, սակայն տարածքները կրճատվել են, և Արցախից Հայաստան տեղափոխված անասունների զգալի գլխաքանակն էլ մորթվել է կերի բազայի կրճատման պատճառով։ Նախորդ տարի մեկ հակ խոտի գինը նույնիսկ հասավ 2500 դրամի»,– ասաց Հովհաննիսյանը։
Սննդամթերքի գնաճը հուլիսին դանդաղել է. էժանացել են միրգն ու բանջարեղենը
Նրա դիտարկմամբ` տավարաբուծությունն այն ոլորտն է, որտեղ հնարավոր չէ կարճ ժամանակում գլխաքանակը վերականգնել, նախորդ տարվա համեմատ հնարավոր է առավելագույնը երկու տոկոսի աճ արձանագրել, եթե բարենպաստ պայմաններ ապահովվեն։ Հովհաննիսյանի պնդմամբ` կառավարության կողմից անասնագլխաքանակի աճի ուղղությամբ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, այնինչ մայրական գլխաքանակի ձեռքբերման դեպքում պետությունը պետք է սուբսիդավորի ֆերմերների գնումների մինչև 30 տոկոսը, որովհետև կան գյուղեր, որտեղ անասունների գլխաքանակն իսպառ վերացել է, գյուղացին արտադրողից վերածվել է սպառողի, ինքն էլ է կաթ գնում, մինչդեռ բնամթերային թեկուզ փոքրիկ տնտեսությունների պարագայում մարդիկ առաջ կարողանում էին հոգալ գոնե իրենց ընտանիքների կարիքները։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` խոզի մսի գինը հուլիսիսին հունիսի համեմատ բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի: Ընթացիկ տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալները բավական պակասել են (16.1 տոկոսով): Խոզերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 34 126-ով:
Տավարի մսի գինը նույնպես բարձրացել է։ Փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: Կովերի գլխաքանակն էլ մեկ տարվա ընթացքում պակասել է 19 683-ով:
Լրահոս
0