Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սպայական կազմը տակտիկական հրաձգության նորմատիվներ կհանձնի

© Photo : пресс-служба ЮВОՀայաստանում ՌԴ ռազմաբազայի սպայական կազմը տակտիկական հրաձգության նորմատիվներ կհանձնի։
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սպայական կազմը տակտիկական հրաձգության նորմատիվներ կհանձնի։ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սպայական կազմը տակտիկական հրաձգության նորմատիվներ կհանձնի։
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գնահատականները կնշանակվեն խոցած թիրախների թվի ու հարվածի ճշգրտության, ինչպես նաև կրակակետերի փոփոխության արագության հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի վարչության գումարտակի սպաները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում «Կալաշնիկով» ԱԿ-74 ինքնաձիգից ու «Մակարով» ատրճանակից մարտավարական հրաձգության նորմատիվներ կհանձնեն: Տեղեկությունը հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Զինծառայողները կկրակեն անշարժ թիրախներին կրակակետերի փոփոխությամբ, թաքստոցներից, կանգնած դիրքից ու ծնկած դիրքից։ Նախապատրաստման ընթացքում հիմնական շեշտը դրվելու է բաց տեղանքում պաշտպանական մարտի անցկացման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գնահատականները կնշանակվեն խոցած թիրախների թվի ու հարվածի ճշգրտության, ինչպես նաև կրակակետերի փոփոխության արագության հիման վրա։
Նշվում է, որ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում անցկացվում են նաև սեզոնային հիվանդությունների կանխարգելման կանխարգելիչ միջոցառումներ: Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետներն իրականացնում են միավորման ծառայողական, բնակելի և այլ ենթակառուցվածքային օբյեկտների, զինվորական կայազորների հսկիչ-անցագրային կետերի, բնակության և սննդի ընդունման վայրերի պլանային ախտահանում:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ՀՀ–ում գտնվող ռազմակայանում ուսումնական հավաքներ են եղել
«Ալագյազ» ու «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում գործում են Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության շարժական դիրքեր, որոնք բարդ բժշկական ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ խնդիրներ են կատարում:
Լրահոս
0