00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը վերջնականապես հրաժարվեց Ալեն Սիմոնյանին ուղեկցող նոր մեքենաներ գնելուց

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատճառը ոչ թե միջոցներ խնայելն է, այլ այն, որ ԱԺ-ի պահանջած ամենագնացներն այս պահին Հայաստան անհնար է ներկրել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իշխանությունը վերջնականապես հրաժարվեց Ալեն Սիմոնյանին ուղեկցող նոր մեքենաներ գնելուց։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
Խնդիրը, ըստ որոշման հիմնավորման, ոչ թե միջոցների խնայողությունն է, այլ այն, որ ԱԺ-ի պահանջած ամենագնացներն այս պահին Հայաստան անհնար է ներկրել։
««Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Արդյունքում, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ավտոմեքենաների գնման որոշումը և այդ նպատակով հատկացված 54 մլն դրամը կվերադարձնի բյուջե։
Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 7-ին ընդունված որոշմամբ նախատեսվում էր որպես ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենաներ։
Որոշմամբ թույլատրվել էր նաև գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով «Տոյոտա Երևան» ընկերությունից, առանց մրցույթի։ Նախագծում նշվում էր, որ ընկերությունը զեղչեր է առաջարկել, ինչի համար էլ հենց այդ ընկերությունից է որոշվել ձեռք բերել մեքենաները։
Սակայն մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում որոշել են ժամաակավորապես կասեցնել գնման գործընթացը։ Պատճառը հստակ չէր նշվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասել էր, որ «այս պահին նման գնումը նպատակահարմար չէ»։
Ավելի վաղ կառավարությունը 90 մլն դրամ էր հատկացրել ԱԺ նախագահին պասարկող նոր «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենա գնելու համար` պատճառաբանելով, որ նախկին ավտոմեքենան արդեն հին է ու ծախսատար։ Երեք Toyota RAV 4-երն էլ պետք է ուղեկցեին Սիմոնյանին սպասարկող այս ավտոմեքենան` ապահովելով ԱԺ նախագահի անվտանգ երթևեկը։
Լրահոս
0